Արտարժութային գործարքների հետ կապված

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
V.Sargsyan

Հարգելի Աննա,

Արտարժույթի առք ու վաճառք իրականացնում են մասնագիտացված անձինք (արտարժույթի փոխանակման կետերը, բանկերը, վարկային կազմակերպությունները), փոխարկման անդորրագիրը կցվում է օրդերին:

Դոլարային դրամակղ ունե՞ք արդյոք: Եթե ոչ, ապա մուտքը պետք է կատարվի բանկային արտարժութային հաշվին հաշվի համալրում, իսկ փոխարժեքի դրական կամ բացասական տարբերությունը` կամ այլ եկամուտ, կամ ծախս, 625 725:

Աննա

Կազմակերպությունը դոլարային դրամարկղ ունի, պարզապես ձևակերպումը ինչպիսին է լինում, երբ դոլարային դրամարկղից արտարժույթի փոխանակման կետում (այլ ոչ բանկում) ստանում է դրամ և մուտքագրում դրամային դրամարկղ: Դեբետ և Կրեդիտ ձևակերպումները կարո՞ղ եք նշել, շնորհակալություն:

Աչ

Դրամարկղից ելքը ձևակերպվում է դտ 255 կտ 251 2000 դոլլար, իսկ մուտքը` դտ 251 կտ 255 համարժեք դրամը: Իսկ տարբերությունը ճանաչվում է եկամուտ կամ ծախս: