Անաշխատունակության թերթիկ

Հայկ.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայիսի 3-27-ի համար, հետո նորից հիվանդացել է և մայիսի 31-ից կրկին ներկայացնելու է անաշխատունակության թերթիկ, ինչպես հաշվարկեմ նրա աշխատավարձը և հիվանդ. նպաստը(գրեք հաշվարկը), երբ վճարեմ և մայիսի սոցի հաշվետվ. մեջ ինչպես դա ներկայացնեմ:Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
hermine

Հաշվեք աշխատավարձը մայիսի 1-ի, 2-ի, 28-ից մինչև 30, իսկ անաշխատունակության թերթիկների հիման վրա հիվանդ. նպաստը 3-ից 27-ի և 31–ից մինչև ??? համար: Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է մայիսի 31-ին ապա այն աբողջությամբ հաշվարկեք և վճարեք մայիս ամսվա աշխատավարձի հետ: Իսկ սոցի հաշվետվության մեջ որպես սոցի հաշվին կատարված ծախս ներկայացրեք երկու թերթիկների հիման վրա կատարված ծախսի հանրագումարը:

Հայկ

Շնորհակալություն Հերմինե ջան օգնության համար,այդքանը ինձ համար պարզ էր, իսկ եթե անաշխ. թերթիկը(մայիսի 31-ի) ներկայացնում է հունիսի 21-ին այդ դեպքում ինչպես վարվեմ:

Հերմինե

Խնդրեմ Հայկ
Համաձայն “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 571-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ”
Ապահովագրական նպաստը հաշվարկվում և նշանակվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:
սոցի հաշվարկում ներկայացրեք հաշվարկման ամսում` հունիսին և վճարեք հունիսի աշխատավարձի հետ