«

»

Jun 15 2017

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

1 կարծիք

  1. Eleonora

    Համաձայն 2015թ. 946-ն որոշմանը` Ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման դեպքում գործարքի կողմեր համարվող ԱԱՀ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել համապատասխան ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, իսկ օրենքով սահմանված դեպքում ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու դեպքում՝ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակահատվածի վերջին օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում:

    Շեշտվում է ճշտգրտող հաշվի դուրս գրման օրը, ոչ թե նախկին(ճշտգրտվող) հաշվի: Ինձ թվում է` նույն ձևով պետք է առաջնորդվել շրջանառության հարկով գործարքների համար:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: