«

»

Aug 17 2017

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

MARIAM.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:

6 կարծիք

Skip to կարծիք form

  1. Arsen

    Քանի որ Դուք զբաղվում եք ոչ թե գյուղատնտեսական մշակաբույսերի մշակմամբ, այլ դրանք վերավաճառում եք, ուրեմն պետք հարկվեք, իսկ թե կհարկվեք շրջանառության հարկով կամ թե ընդհանուր հարկային դաշոտւմ՝ ԱԱՀ և շահութահարկ, կախված է Ձեր շրջանառությունից – մինչև 58 մլն դրամը շրջանառության հարկով, որի համար նախապես պետք է հայտ տաք Ձեր հարկային տեսչություն:

  2. Anushik

    Բարև Ձեզ: Քանի որ Դուք գյուղմթերքի վերավաճառող եք լինելու, ապա գործունեությունը հարկվելու է շրջ. հարկով:

  3. Արտակ 095-02-33-83

    Եթե վաճառքը իրենից ներկայացնելու է սովորական, պարզ մոտեցումով, այսինքն թիթիզավարի փաթեթավորթում չկա, ուրեմն ձեր հարկի գումարը զրո է:

  4. Արամ

    Մինչև 58 մլն դրամը շրջանառությունը` շրջհարկով:

  5. MARIAM

    Շնորհակալ եմ: Իսկ մինչև ե՞րբ կարող եմ հայտարարություն ներկայացնել:

  6. Արտակ 095-02-33-83

    Եթե աշխատելու եք շրջ. հարկով` մինչև փետրվարի 20-ը հաջորդ տարվա համար, իսկ այս տարի՝ Ձեր այս տարվա գրանցման օրվանից հաջորդող մինչև 20-րդ օրը, իսկ եթե ուզում եք աշխատել ԱԱՀ-ով` երբ կուզեք:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: