ԱԱՀ վճարող համարվողը սխալմամբ աշխատել է շրջանառության հարկի դաշտում

Anna Manukyan.

Խնդրում եմ ասեք` ի՞նչ պետք է անել, եթե սխալմամբ Ավելացված արժեքի հարկի փոխարեն վճարել ենք Շրջանառության հարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Պետք է ճշգրտումներ տաք Ձեր հաշվարկներում և հաշվետվություններում, չվճարված հարկերի համար վճարեք տույժեր:

Հռիփսիմե

Եթե հաշվետվությունը ևս հանձնել եք, ապա պետք է հանձնել հաշվետվությունը այս անգամ ճիշտ, իսկ փոխանցված գումարը` հաշվանցման շնորհիվ նստացնել ճիշտ հաշվեհամարին:

Ալբերտ

taxservice.am կայքի էլեկտրոնային հաշվետվությունների մեջ կա հարկերի` մեկը մյուսով մարելու դիմումի ձև: Այդ դիմումով կարող եք վճարված շրջանառության հարկով մարել ԱԱՀ պարտավորությունը:

astxik

1 վարչական վճարելուց հետո տալիս եք բոլոր եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկները, եթե իհարկե եռամսյակային ԱԱՀ վճարող եք, շրջ. հարկի վճարված գումարը 85 ձևով (էլեկտրոնային հաշվետվությունների) փոխանցում եք ԱԱՀ-ի հաշվին, իսկ մնացածը կվճարեք, եթե հաշվանցումից հետո պարտք մնաք, պետք է վճարեք նաև շահութահարկ. կարդացեք նաև շահութահարկի մասին օրենքը:

Զոյա

Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի 85 համարի հաշվետվությունով հաշվանցում արեք: