«

»

Nov 22 2017

Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Narchik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:

2 կարծիք

  1. Արման

    Հարգելի Narchik, պետք է գրանցեք լիազոր, ով իրավասու կլինի նշանակել / գրանցել հաշվետվությունները, հաշիվները և այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու և ներկայացնելու իրավունք ունեցող անձանց: Օրինակ, հիմնադիր-տնօրենը որպես հիմնադիր կարող է գրացվել որպես լիազոր, իսկ հետո ինքն իրեն գրանցի որպես օգտվող (ստորագրող): Եթե չեմ սխալվում, էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա նաև տեսանյութ տվյալ հարցի վերաբերյալ:

  2. Narchik

    Հարգելի Արման, շատ շնորհակալություն արձագանքման համար: Եվս մի հարց, երե արդեն հաշվետվություններ ստորագրող ունենք և հարկայինի հետ պայմանագիր կնքել ենք, ինչի՞ համար պետք է նորից գրանցենք լիազոր, այդ հարցի պատասխանը չեմ գտնում:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: