«

»

Feb 02 2018

Շրջանառության հարկ վճարող 2018

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Չեի՞ք օգնի` ինչպիսի փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկ վճարողների համար, և Ա/Ձ չի՞ կարող արդյոք հայտարարություն ուղարկել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ 2018 թվականի համար: Եվ եթե չի գործում արդեն “Շրջանառության հարկի մասին” օրենքը, ի՞նչ հարկատեսակ է փոխարինում դրան:

Կանխավ շնորհակալություն արձագանքելու համար:

2 կարծիք

  1. Arpine A

    Բարև Ձեզ,Լիազորի տվյալներով մտեք, բանալիով բացեք, այնտեղ հաշվետվություններ են ավելացել` բոլորը նշեք, պահպանեք, որից հետո, երբ օգտվողի տվյալներով մուտք գործեք, կտեսնեք այդ ձևը, դեռ ժամանակ ունեք` մինչև փետրվարի 20-ն է:

  2. Մանե

    Բարև Ձեզ, “Շրջանառության հարկի մասին” օրենքը դուրս չի եկել, եթե նախորդ հաշվետու տարում ձեր գործունեությունը համապատասխանում է ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածին, ապա ներկայացրեք Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը` 201-րդ համարի հաշվետվությունն է:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: