«

»

Feb 02 2018

Ընտանեկան ձեռնարկատիրություն, դեկրետային

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հարցս հետևյալն է, շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք.

ՍՊԸ-ն, որը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, ունի վարձու աշխատող, ընտանիքի անդամ, որը ընտանեկան ձեռնարկատիրության մասնակիցներից մեկն է, այդ վարձու աշխատողի համար ամեն ամիս վճարվում է օրենքով նախատեսված 5 000 դրամ հարկը:

Այդ վարձու աշխատողը այժմ հղի է, արդյո՞ք նրան կհասնի դեկրետային (մայրության նպաստ) վճար՝  համաձայն վճարվող աշխատավարձի միջինի, ինչպես մյուս աշխատող կանանց դեպքում է (ի նկատի չունեմ պետության կողմից չաշխատող մայրերին վճարվող ստանդարտ մայրության նպաստը):

Եթե այո, ապա կխնդրեմ նշել օրենքի համապատասխան հոդվածի համապատասխան կետերը, ենթակետերը:

Կանխավ շնորհակալություն:

1 կարծիք

  1. Դավիթ

    Ընտանեկան ձեռնարկատիրության վարձու աշխատողի համար նախատեսված չէ դեկրետային, ոչ էլ ժամանկավոր անաշխատունակության նպաստ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: