«

»

Jul 12 2010

ԱԱՀ-ի հաշվանցում

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը.
2008 թվականին ընկերությունը ներմուծել է անմիջական արտադրողից ապակյա շշեր խմիչք շշալցնելու համար: ԱԱՀ-ն,որ մուծվել է հայտարարագրելիս չի հաշվանցվել և հետաձգվել է և հաշվանցվել է համամասնորեն միայն խմբաքանակում ընդգրկված շշերի չափով ամեն արտահանման ժամանակ:Որպես հղում եղել է հոդված 26-ը և այն,որ ապակյա շիշը հանդիսանում է բազմակի օգտագործման տարա:Ինձ թվում է,որ սխալ եմ վարվել:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

2 կարծիք

  1. Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

    Այո,Դուք սխալ էք վարվել,ՏՀՏ ներկայացրեք ԱԱՀ-ի հաշվարկի Ճշտում,իհարկե,եթե Ձեզ մոտ ներկայումս չի անցկացվում ստուգում հարկային մարմիների կողմից;

  2. Ashot

    Բարև ձեզ, եթե նայեք “ԱԱՀ-ի հրահանգը”(չնայած արդեն հնացելէ, բայց շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի վերաբերյալ մասը փոփոխություն չի կրել), ապա 5.1 կետի վերջին պարբերությունում ասվում է, որ. Շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա արտահանելիս, այդպիսի տարաներով տարայավորված ապրանքներ արտահանելիս տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառության մեջ, այսինքն` անմիջական արտադրողից կամ ներմուծողից ձեռք բերված շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման` ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն կարող էիք 26.2 կետով չշարժվեիք (շշերի համար առանձնացված ԱԱՀ-ն միացնել դրանց արժեքին)և շշերի ամբողջ դտ-ը հաշվանցեիք այլ կտ-երի հետ: Իսկ ինչպես հասկացա, եթե ամեն հաշվետու ժամանակաշրջանում արտահանված շշերին համամասնորեն ԱԱՀ հաշվարկում ավելացում եք տվել, ապա պետք է այդպես չարվեր: Դուք ձեզ վնասել եք:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...