«

»

Jul 05 2018

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ.

Բարև ձեզ:
Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի: Ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսեկան աշխատավարձ: Ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն: Օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել` ճի՞շտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիների աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում: Շնորհակալ եմ շատ նախապես:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

1 կարծիք

  1. Մարիամ

    Հարգելի Լալա, եթե օգտագործել է տվյալ և նախորդ տարիների արձակուրդները, ապա ճիշտ են ասել, կա արձակման նպաստ, բայց դա այս դեպքի համար չէ, դուք ասացիք, որ ազատվել է իր դիմումի համաձայն, այսինքն 112 հոդվածի 1-ին կետի համաձայն:

    Հոդված 129. Արձակման նպաստը
    1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով
    աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ
    ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի
    1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում
    գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին
    վճարում է արձակման նպաստ`
    1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
    2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի
    չափով.
    3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի
    չափով.
    4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի
    չափով.
    5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի
    չափով:
    2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի
    երկար ժամանակահատվածով:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...