Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա.

Բարև բոլորին.

Խնդրում եմ պատասխանեք, հղիին 140 օրերի համար նպաստի գումարը, երբ է կոնկրետ տրամադրվում: Նրան անաշխատունակության թերթիկը տրվել է հուլիսի 8-ին:

Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Նաիրա
Նաիրա
15 տարի առաջ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օ Ր Ե Ն Ք
Հոդված 26.Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը
1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: