«

»

Nov 08 2018

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Facebook մեկնաբանություններ

1 կարծիք

  1. Anna

    Չեղարկման դեպքերը ներկայացված են ՀՕ հոդված 56-ի 10-րդ կետում.

    10. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.

    1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

    2) հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.

    3) Օրենսգրքի 345-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

    4) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հաշվարկային փաստաթուղթը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

    5) հաշվարկային փաստաթղթով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

    Չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...