«

»

Nov 08 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Գոհար.

ԱՁ եմ, աշխատում շրջանառության հարկով, ծնված 1978թ: Խնդրում եմ ձեզ պատասխանել` սոցիալական վճար վճարելու՞ եմ, ի՞նչ չափով, և 1 000 դրամ վճարման մասին:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

5 կարծիք

Skip to կարծիք form

  1. Մարիամ

    Վճարելու եք`
    շահութահարկ – 5 000
    սոցիալական վճար – 5 000
    դրոշմանիշային վճար – 1 000

    տարեկան վճար է, վճարում եք հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը, բայց կարող եք ամսեկան վճարել, որ գումարը չկուտակվի, ապրիլի 20-ին միայն հաշվետվություն ներկայացնեք:

    1. Սերգեյ

      Այսինքն, եթե ես ԱՁ-ով խանութ ունեմ, տարեկան միանվագ վճարելու եմ տվյալ հարկատեսակները և մինչև ապրիլի 20-ը տալու եմ էլեկտրոնային հաշվետվությու՞ն:

  2. Knarik Hokhanyan

    Մարիամ ջան, ինչ շահութահարկ???

  3. Կարինե

    Քնարիկ ջան, Մարիամը ճիշտ է: Տես ՀՕ հոդված 125, կետ 3.

    3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

  4. Hasmik

    1 000 դրամները վճարում են 12 000 դրամ տարեկան` անկախ աշխատած ամիսների թվից:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...