Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`27/07/2010Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ |

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պետք է վճարի ամսեկան վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II թե III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Tags: , , ,

7 կարծիք

ԴԱՎԻԹ
Jul 30, 2010 at 22:02

Աննա. եկամտահարկի հաշվետվության մեջ վճարված եկամուտները գրանցվում են այն ժամանակաշրջանում որին վերաբերվում են անկախ վճարման ժամանակից:


 
Աննա
Aug 2, 2010 at 20:04

Շնորհակալություն Դավիթ, ճիշտն ասած ես հարգելի պատճառ էի փնտրում սխալս անտեսելու համար, սակայն արդեն ճշգրտված հաշվետվություն եմ ներկայացրել:


 
Հերմինե
Aug 2, 2010 at 23:40

Դավիթ խորհուրդ եմ տալիս, եթե հարցի ճիշտ պատասխանը չգիտեք մարդկանց մոլորության մեջ մի գցեք………..
Աննա ջան, ինչ հարգելի պատճառ?
Ֆիզ. անձանց վճարումները եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տվեք վճարման ամսում, աշխատավարձից բացի:
Նայեք`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ
22. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում, իսկ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է սույն հրահանգի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԲԱՌԵՐԻ ՎՐԱ

● [9ա], [9բ], [9գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ապահովագրական նպաստների /բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների/ գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009 թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009 թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [9ա-1], [9բ-1], [9գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը)
● [11]-[24] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, ………….


 
Աննա
Aug 3, 2010 at 21:32

Շատ շնորհակալ եմ Հերմինե ջան,
Չնայած արդեն ճշգրտում եմ տվել, բայց հետագայի համար անհրաժեշտ կլինի սխալներից խուսափելու համար:


 
Հերմինե
Aug 4, 2010 at 00:07

Ոչինչ հաշվետվության մեջ որ ամսվա մեջ որ ցույց եք տվել, վճարումն էլ էդ ամսում արեք, եթե դեռ չեք լրացրել դրամարկղային գրքում


 
Աննա
Aug 4, 2010 at 21:17

Հարգելի Հերմինե, հենց այդպես էլ կանեմ, իսկ դրամարկղի գրքի հարց չկա, քանի որ ԱՁ է:


 
Հերմինե
Aug 5, 2010 at 00:16

Ըհը ………. Ճիշտ է: Մոռացելի էի , որ վերևում Ա. Ձ-ին էր վերաբերվում հարցը
Շատ ավելի լավ :)


 

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank