Աշխատանքի ընդունում

Geghecik.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ընկերությունում եռակցող աշխատանքի ընդունելիս, որակավորման կամ այլ վկայականի առկայությունը պարտադի՞ր է:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Իհարկե ոչ

Armen
Armen
15 տարի առաջ

Այո, պարտադիր է:

Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Արմեն խնդրում եմ պարզաբանեք

Geghecik
Geghecik
15 տարի առաջ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վսրպետական ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկում նշված է նաև եռակցողը, արդյոք դա հիմք չի հանդիսանում, որ առանց ավարտական փաստաթղթի եռակցողին աշխատանքի չընդունենք:

Armen
Armen
15 տարի առաջ

Հերմինե խնդրում եմ նայիր ՀՀ կառավարության 1998թ. 414 որոշման կարգի 10.17 կետը:

Ani
Ani
15 տարի առաջ

Արմեն կառավ,22.02.2002,N 166 որոշմամբ 1998թ. 414 որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՆՇՎԱԾ Է ՆԱԵՎ ԵՌԱԿՑՈՂԸ, ԱՐԴՅՈՔ ԴԱ ՀԻՄՔ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ,ՈՐ ԱՌԱՆՑ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՌԱԿՑՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԸՆԴՈՒՆԵՆՔ?

Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Արմեն
էս որոշման մասին է խոսքը?
Համարը N 414
Տեսակը Մայր
Տիպը Որոշում
Կարգավիճակը Չի գործում
Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունման վայրը Երևան
Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 02.07.1998
Ստորագրող մարմինը ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 02.07.1998
Վավերացնող մարմինը ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 02.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 07.03.2002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 1998 թվականի N 414
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Armen
Armen
15 տարի առաջ

Շնորհակալություն Անի, ես 166 որոշմանը ծանոթ չեի: Հերմինե կներես Ձեր կարծիքը ճիշտ էր:

Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Ոչինչ Արմեն
Բոլորի հետ էլ պատահում է 🙂

Hripsime
Hripsime
15 տարի առաջ

Վերջը հասկանալի չեղավ, պետք է արդյոք որոկավորման կամ այլ վկայականի առկայությունը, թե ոչ?

Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Ոչ Հռիփսիմե պետք չէ