Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ.
Ողջ Օգոստոս ամսվա համար տպված ՀԴՄ-կտրոնների հանրագումարը կազմել է 500,710 դրամ է.
Ունեմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ ԱԱՀ-ով (յուր-ը չի գերազանցում 300,000) 1,199,000դրամ
Կցանկանաի իմանալ այս ամսվա համար և ընդհանրապես ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, և ինչ վճարումներ պետք է կատարեմ, Հարկային Սոց Վիճ և այլն
և տարածքի վարձակալման հետ կապված ինչ վճարումներ պետք է կատարեմ (300000×10%)

Չեմ հանդիսանում ԱԱՀ վճարող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Արթուր։ Ա/Ձ-ները յուրաքանչյուր ամսվա համար պառտավոր են, համապատասխան հաշվեհամարին,կանխիկ կամ փոխանցումով կատարել պառտադիր սոցիալական վճարի նվազագույն գումարի վճարումներ, որը կազմում է 5000 դրամ։
Եթե տարածքը, որը Դուք վարձակալումեք համաձայն պայմանագրի, Ձեզ տրամադրում է ֆիզ. անձը, ապա Դուք կատարումեք եկամտահարկի վճարումեր, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով,որը Դուք պետք է վճարեք վարձակալման գումարի, եթե չեմ սխալվում 10 տոկոսի չափով։ Տոկոսի չափը առաջարկում եմ ինքնուրույն ճշտել։ Եթե վարձակալման Պայմանագրի վարձատուն հանդես է գալիս որպես իրավաբանական անձ իր կնիքով և համապատասխան վավերապայմաններով կամ Ա/Ձ, իր ՀՎՀՀ-ով, պետ ռեգիստրի վկայականի համարով, և մնացած վավերապայմաններով, ապա եկամտահարկ վճարելու պառտավորությունը մնում է վարձատուի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։
Եկամտահարկի վճարումներ կատարում են նաև ունեցած աշխատողների համար, յուրաքանչյուր աշխատողին վճարած աշխատավարձից հաշվարկվող տոկոսներով։
Վերը նշվածի հիման վրա, եթե Դուք կատարեք եկամտահարկի վճարումներ, ապա անհրաժեշտ կլինի հանձնել եկամահարկի եռամսյակային հաշվարկի հաշվետվություն, հակառակ դեպքում չեք հանձնի։
Բացի եկամտահարկի վճարումներից, Ա/Ձ-ն յուրաքանչյուր եռամսյակ կատարում է նվազագույն եկամտահարկի կանխաճարներ, որը կազմում է այդ եռամսյակում ստացած հասույթի 1 տոկոսը,որի հաշվեհամարը տարբեր է վերը նշված եկամտահարկի վճարի հաշվեհամարից։ Տվյալ դեպքում այդ 1 տոկոսը պետք է հաշվարկել Ձեր ՀԴՄ-ներով կաղմված ընդհանուր, և փոխանցումով ստացած եկամուտների(եթե այդպիսիք կան) ընդհանուր գումարների հանրագումարի 1 տոկոսը։
Քանի որ նոր գրանցված Ա/Ձ-եք, ապա մնացած բոլոր վճարումները և հաշվետվությունները կկատարեք տարվա վերջում։

Հերմինե

Արթուր
Եթե աշխատողներ չունեք և վարձակալության պայմանագիրը ֆիզիկական անձի հետ է-
Վճարումներ
նվազագույն սոց վճար ա/ձ-ից – 5000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը` (Ձեր դեպքում հուլիսը ամսվա համար էլ պիտի վճարեք, անկախ ՀԴՄ-ի գրանցումից)
եկամտահարկ վարձակալական վճարից 10 %-ի չափով, յուրաքանչյու ամսվա համար մինչև պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ը /պարտավորությունը առաջանում է վճարելիս և ոչ թե հաշվարկելիս/`
/վարձատուին վճարում եք հարկը հանած/:
եկամտահարկի նվազագույն կանխավճար յուրաքանչյուր եռամսյակի հասույթի 1 %-ի չափով, մինչև եռմասյակին հաջորդող ամսվա 20-ը
Հաշվետվություններ
եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ` եթե այդ եռամսյակի առնվազն մի ամսում վճարեք տարածքի վարձակալական վճարը
Ամենակարևորը չմոռանաք ՍԱՏԲ ներկայացնել հայտ ու ստաժի ձևաթուղթ, դա պիտի անեք սեպտեմբերի 14-ից ոչ ուշ

2010-ի տարեկան հաշվետվությունները 2011-ին պիտի ներկայացնեք` էդ արդեն ուրիշ ու երկար թեմա է 😉
Երևի բան չմոռացա

Արթուր

Շատ շնորհակալ եմ հարցերիս պատասխաների համար Albert և Հերմինե

Եթե դժվար չէ հուշեիք թե
պայմանագրով վճարումը պետք է կատարեմ մինչև հաջորդող ամսվա 1-ը
(օգոստոս ամսվա վարձավճարը պետք է վճարեմ մինչև սեպտեմբերի 1-ը)

որ հաշվեհամարին և երբ պետքե կատարեմ
եկամտահարկ վարձակալական վճարից 10 %-ի չափով

900005006011 Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճառներից ստացված եկամուտներ

900005006029 Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից

և եթե դժվար չէ մանրամասն գրեիք
<>

եթե խոսքը սոցում գրանցվելու մասին է ես արդեն այնտեղ գրանցվել եմ

և եթե հուլիս ամսվա սոցը դեռ չեմ փոխանցել բարդություններ կառաջանան թե ոչ
նորից նախապես շնորհակալ եմ

Albert

Բարև Ձեզ, Արթուր։ Այդ հաշվեհամարները կայքում կան, իրենց համապատասխան պարզաբանումներով։ Նայիր ԲԱԺԻՆՆԵՐ-ը ընտրիր ԱՆՀՐԱԺԵՇՏ-ը։
900005035036 – Անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
900005006029 – Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկ
Ինչ վերաբերում է հասույթից 1 տոկոսի վճարմանը և վարձավճարից եկամտահարկի վճարմանը, ապա ճիշտ կլինի հենց ՏՀՏ-ում ճշտես։
Սոց. վճարը ուշացնելու համարել ՏՀՏ-ն ամպայման կպահանջի համապատասխան տուգանքը մուծես։

Հերմինե

Արթուր
օգոստոս ամսվա վարձակալական վճարը` 270000-ը, եթե վճարեք սեպտեմբերի 1-ին, ապա դրանից պահվող եկամտահարկը` 30000-ը, պարտավոր եք վճարել ամենաուշը մինչև հոկտեմբերի 20-ը: Իսկ եթե վճարեք օգոստոս ամսվա մեջ, ապա մինչև սեպտեմբերի 20-ը:
Ձեր նշված հաշվեհամարներից ոչ մեկը վարձակալական վճարից եկամտահարկի համար չի, առաջինը աշխատավարձից եկամտահարկն է, եթե վարձու աշխատող չունեք, էս հաշվեհամարը ձեզ դեռևս պետք չի, երկրորդ հաշվեհամարով կվճարեք մեր կողմից նշված նվազագույն կանխավճարները` 1%-ը:
Իսկ վարձակալական վճարից եկամտահարկը փոխանցեք էս հաշվեհամարին`
900005006045- Այլ աղբյուրներից ստացված եկամուտներից

Չգիտեմ գրանցվելը որի հետ եք, անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ` մինչև անհատ ձեռնարկատեր գրանցվելը կուտակած ստաժի մասին հաշվետվություն պիտի ներկայացնեիք

հուլիս ամսվա սոց վճարի հետ կապված բարդություններ չեն լինի ուղղակի մի փոքր շատ վճարեք, որովհետև չվճարած գումարի վրա օրական 0.15 տոկոս տույժ է հաշվարկվում

Albert

Հերմինե, 1 տոկոսը դա սառեցվող գումար է, և, եթե չեմ սխալվում, նրա հաշվեհամարը տարբեր է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկի հաշվեհամարից։

Հերմինե

Ալբերտ սխալվում եք, հաշվեհամարը նույնն է
Չեմ հասկանում ինչ նկատի ունեք ասելով սառեցվող գումար է………….
ձեռնարկատիրական եկամուտներից եկամտահարկի կանխավճար է
Իսկ ուրիշ հաշվեհամար եկամտահարկի պարզապես չկա, սրանք են դրանք
ԵԿԱՄՏԱՀԱՐԿ
– Աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վժարներից ստացված եկամուտներ 900005006011
– Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից 900005006029
– Այլ աղբյուրներից ստացված եկամուտներից 900005006045
– Քաղաքացիական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներ 900005006086

Albert

Բարեւ, Հերմինե: Քանի որ, առանց իմանալու, նշումեք իմ սխալ լինելու մասին, եսել որոշեցի, արդեն իմանալով, նշել, որ, ոչ թե եսեմ սխալվում,այլ Դուք: Սառեցվող,նշանակում է,տվյալ դեպքում,ետ չվերադարձվող:
Ունես հասույթ,վերջ, նրա 1 տոկոսը, պետ.բյուջեիննա: 🙂 Ու հաշվեհամարները տարբեր են: 😀

Արթուր

Արթուր ես Եկամտահարկի Կանխավճարը վճարում եմ 90000506115 հաշվի համարին

Արթուր

Կներեք մի հատ մեկ չգրեցի 900005061115