Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 մեկնաբանություն
Albert
Albert
15 տարի առաջ

Բարև Ձեզ, Ժաննա։ Կարող է, բայց այդ երկու օրվա համար, անհրաժեշտ կլինի արտաժամյա վճարել։

Ժաննա
Ժաննա
15 տարի առաջ

Շնորհակալ եմ Ալբերտ:

Haykanush
Haykanush
15 տարի առաջ

Բարև Ժաննա,Ալբերտի հետ համամիտ եմ

Ռուզան
Ռուզան
15 տարի առաջ

Հարգելի Ալբերտ, արտաժամյա վճարում եք 40 ժամից ավել աշխատած 2 ժամի համար թե 8-ժամյա աշխատանքային օրը գերազանցելու համար?

Albert
Albert
15 տարի առաջ

🙂 Շատ լավ հարց է Հարգելի Ռուզաննա: Բայց,նախ պետք է սխալս ուղղեմ: Ժաննա,իրար հաջորդող երկու օր ճիշտ կլինի 12 ժամ չաշխատացնես,որովհետև կա ԱՕ-ի 146 հոդված: Կարողես շաբաթվա մեջ կանչել երկու օր 12 ժամով,բայց ոչ իրար հաջորդող օրեր:Կարողես շաբաթվա մեջ կանչել երկու իրար հաջորդող օր 10 ժամով,բայց ոչ 12:
Ռուզաննա, օրվա կտրվածքով,հաշվումես ինչքանա ավել ժամ աշխատել, ըստ դրա արտաժամյա վճարումես:

Ռուզան
Ռուզան
15 տարի առաջ

🙂 Բացատրեմ թե ինչու ինձ մոտ առաջացավ այդ հարցը…
Համաձայն ԱՕ 139 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի հնարավոր են դեպքեր, որ աշխատանքային օրը գերազանցի 8 ժամը, եթե պահպանվում են շաբաթական 40 ժամ կտրվածքը և նմանատիպ բոլոր պայմանները /իրար հաջորդող օրերի հանգիստ և այլն…/, հետևաբար այս դեպքում արտաժամյա չպետք է վճարվի 8 ժամը գերազանցելու համար… Արտաժամյա կվճարվի, եթե անցնեն ձեր վերևում նշված ժամկետները /Կարողես շաբաթվա մեջ կանչել երկու օր 12 ժամով,բայց ոչ իրար հաջորդող օրեր:Կարողես շաբաթվա մեջ կանչել երկու իրար հաջորդող օր 10 ժամով,բայց ոչ 12:/ Համամիտ եք?? 😀

Albert
Albert
15 տարի առաջ

Ռուզաննա, Ձեր ասածի վերջին նախադասության հետ,իհարկե, համամիտ եմ: Իմ նախորդ պատասխանում,կատարելով սխալների ուղղում,Ժաննային ուղղված նախադասության մեջ հենց դրա մասին եմ նշել:Բայց,այն որ կարելի է օրական 8 ժամը գերազանցել, և չվճարել արտաժամյա,քանի որ պահպանել եմ շաբաթվա համար նախատեսված 40 ժամը և այլ սահմանափակումները,այ ստեղ համամիտ չեմ: ԱՕ-ի 144 հոդվածի 1-ին մասում հստակ նշվումա դրա մասին:
Իսկ ԱՕ-ի 139 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով սահմանվում է միայն այն կատեգորիայի աշխատողները,որոնց օրական աշխատաժամանակի տևողությունը կարող է անցնել 8 ժամից,համապատասխան սահմանափակումներով:
Եթե օրական 8 ժամը գերազանցելես, և աշխատողտ չի համարվում ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ կետով սահմանվող կատեգորիաներից մեկի աշխատող,ապա պետք է վճարել արտաժամյա:

Ռուզան
Ռուզան
15 տարի առաջ

Փաստորեն, հիմնական հարցը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ կազմակերպության գործունեությունը ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում?! /ԱՕ 139 հոդված 4 կետ/ 🙂 իսկ արդյոք այդպիսի ցանկ գոյություն ունի… քանի որ “և այլն”-ի տակ շատ տարբեր ոլորտներ կարելի է հասկանալ…

Ռուզան
Ռուզան
15 տարի առաջ

Ես ճիշտն ասաց փնտրեցի, սակայն չգտա այդ ցանկը arlis-ում:

Արուսիկ
Արուսիկ
15 տարի առաջ

Բոլորից իհարկե ներողություն եմ խնդրում, բայց ես մի բան չհասկացա, եթե մեր կազմակերպությունը աշխատում է 10-18 և 10-16 շաբաթ օրերը, 5 օրյա աշխատանքային շաբաթվան անցնելու դեպքում արդյոք պետք է ավելացնել աշխատաժամեր:
Նախապես շնորհակալություն: ))))

Ռուզան
Ռուզան
15 տարի առաջ

Արուսիկ, ժամեր ավելացնել պարտավոր չեք: Կարող եք և ցանկալի է, որպիսի 40 ժամը բաշխեք ոչ թե 6 օրվա մեջ, այլ 5: Այդ դեպքում կխնայեք բավական մեծ գումար: Սակայն կարող եք նաև թողնել սովարական աշխատանքային ռեժիմը, հանելով միայն 6-րդ օրը /այդ դեպքում կստացվի որ աշխատակիցները աշխատում են շաբաթական 40 ժամ ներառյալ ընդմիջումները/:

Ժաննա
Ժաննա
15 տարի առաջ

Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ:

Արուսիկ
Արուսիկ
15 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանի համար, սակայն իմ մոտ առաջացել է նաև մեկ ուրիշ հարց, եթե կազմակերպության աշխատակիցը ստանում է 100.000 դրամ աշխատավարձ,ապա վերը նշված գրաֆիկով աշխատելու դեպքում ինչքան պետք է ավելանա աշխատավարձի չափը:
Կանխավ շնորհակալություն: