Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Սմբատ: Այո, համաձայն Վարչական Իրավախախտումների մասին Օրենքի 169.18 հոդվածի:

Արփինե

Այո Սմբատ ընկել եք տուգանքի տակ: Ցավոք, բայց պետք է մուծեք 20000 դրամը: Եվ չմորանաք /մինչև մարտի 30-ը/տարածքային սոցապ ներկայացնել անհատական հաշվետվությունները: Ձեզ հաջողություն եմ մաղթում:

Սրբուհի

Հարգելի հաշվապաներ, իսկ եթե ես չեմ ներկայացրել տնօրենի անհատական հայտ սոցապ և աշխատում եմ արդեն 1 տարի, բայց ինձ ոչ ոք չի տեղեկացրել, որ պետք է հայտ տամ, և ասում են, որ պետք է տուգանվեմ, արդյո՞ք պետք է տուգանվեմ: Անհատական տարեկան հաշվետվություննս էլ չեմ հանձնել: