Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նատալի.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Ասացեք խնդրում եմ, սա նշանակում է արդյոք, որ պարգևատրումների գումարը հաշվարկին մասնակցում է 1/12ի չափով միայն այն ժամանակ, երբ աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում գտնվել է պարապուրդում,իսկ եթե 12 ամիսների ընթացքում էլ աշխատել է առանց պարապուրդի, ապա պարգևատրման գումարը պետք է վերցնել ամբողջությամբ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմո

Հարգելի Նատալի
Եթե աշխատողը աշխատել է նախորդ բոլոր 12 ամիսներին ամբողջությամբ, ապա միջինաշխատավարձի մեջ ինքստինքյան մտնում է 1/12 չափով, իսկ 12-ից պակաս ամիսների դեպքում պարգևատրումները չպետք է մասնակցեն միջինի հաշվարկի մեջ, այլ հաշվարկված միջին աշխատավարձի մեջ մտնում են 1/12-դի չափով:

Mher

Հարգելի Նատալի
ԱՕ 195 հոդվածի համաձայն միջին ամսական աշխատավարձում ցանկացած դեպքում պարգևատրումների գումարը վերցվում է 1/12-ի չափով: Օրինակ եթե աշխատողը աշխատել է լրիվ 12 ամիս, և որևէ ամսում ենթադրենք ստացել է 10.000 դրամ պարգևատրում, ապա նրա միջին աշխատավարձի մեջ պարգևատրումը կհաշվարկվի 10000/12, այսինքն` լրիվ աշխատած ամիսների թվի վրա բաժանելու միջոցով /195 հոդված 1-ին պարբերություն/, իսկ եթե նա ենթադրնեք աշխատել է 10 լրիվ ամիս, ապա`
1. մինչև ԱՕ փոփոխությունները միջին աշխատավարձի մեջ պարգևատրման գումարը կհաշվարկվեր 10.000/10
2. ԱՕ փոփոխություններից հետո` 10.000/12 /195 հոդված երրորդ պարբերություն/
Հարգանքով
Մհեր Փարվանյան
“ԷՄ ՋԻ ՓԻ ԷՄ Քնսալթ” ՍՊԸ

Albert

Բարև Ձեզ, Նատալի։
1.Ես սենց եմ հասկանում 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունները. եթե աշխատողը ունի փաստացի աշխատած 12 ամսյա աշխատանքային ստաժ, որում չենք ներառում նրա արձակուրդը և (կամ), ժամանակավոր անաշխատունակությունում գտնվելը և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում գտվելը, ապա պարգևատրումները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում ամբողջոթյամբ, Իսկ, եթե աշխատողը ունի փաստացի աշխատած, ասենք, 11 – ամսյա կամ 6 – ամսյա աշխատանքային ստաժ, որում չենք ներառում նրա արձակուրդը և (կամ,), ժամանակավոր անաշխատունակությունում գտնվելը և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում գտվելը, ապա պարգևատրումները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով։
Նատալի, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ վերը նշվածը, զուտ իմ կարծիքն է։

Տաթևիկ

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ինձ: Եթե ես ունեմ 110 օր չօգտակործած արձակուրդային օրեր և հիմա աշխատանքից դուրս եմ եկել՝ դա նույնպես հաշվարկվելու՞ է վերջնահաշվարկի մեջ: Եվ, եթե այո, ապա որ խնդրեմ կասե՞ք բանաձևը, եթե այն կա:

Հերմինե

Ալբերտի պատասխանը ճիշտ է , միայն թե չեմ հասկանում թե ինչու է շեշտում “իմ կարծիքով”
Օրենսգրքում դրա մասին շատ հստակ է ասվում

«Հոդված 195. Միջին աշխատավարձը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ,հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
1) Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
2) Եթե սույն մասի 1-ին կետում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարը այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Albert

Բարև, Հերմինե ջան։ Ձեռքիս տակ պաշտոնական պարզաբանում չունեմ, այդ պատճառով եմ շեշտել, որ իմ կարծիքով է։

Ռւզաննա

իսկ ես հասկանում եմ այսպես՝եթե աշխատողը ունի 12 ամսից ավել հաշվարկված աշխատավարձ,բայց վերջին 12 ամիսների մեջ կան ոչ լրիվ ամիսներ,օրինակ լրիվ ամիսները 9 ամիսն է,մենք 12 ամսից ավել հետ չենք գնում,9ամսվա հաշվարկած աշխատավարձը բաժանում ենք 9-ի և եթե վերջին 12 ամիսների մեջ կար պարգևատրում, ստացած միջին աշխատավարձին գումարում ենք պարգևատրման 1/12-րդ մասը:

Նարինե

Բարև ձեզ, ինձ ո՞վ կարող է ասել` իսկ արձակուրդ հաշվելիս միջինի մեջ հավելումները ինչպե՞ս են հաշվարկվում, 1/12 :

asmik.avagyan

Արձակուրդ գնալիս պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն: