Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել

Աննա.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թագուհի

Բարև, Աննա:
Տեղեկանքը պարտադիր պետք է ներկայացնել նաև երկրորդ տարվա համար, ինչպես նաև 2011թ.-ի հունվար ամսին, եթե մեկ տարին լրացել է մինչև հունվար ամիսը, իսկ տեղեկանքը տրված է եղել մեկ տարվա համար: Ճշտեք սոցիալական ծառայությունների տարածքային բաժնում:

Նաիրա

Այո, տեղեկանք պետք է տանեք, մեր ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողները, միշտ չիմանալով, չեն տարել ու չեն ստացել, խնդիր չի հունվարին կամ փետվարին էլ տարել են, մի քանի ամսվա նպաստը միանգամից են ստացել:

Ռաֆիկ

Հարգելի Աննա,
“Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի համաձայն
7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից։