«

»

Jan 12 2011

Ավտոլվացման կետ

Արմինե.

Հարգելի գործընկերներ, ես կցանկանաի իմանալ, թե Ա/Ձ-ն, որը ավտոլվացվան գործունեություն է ծավալում, ինչ հարկատեսակով պետք է աշխատի: Եվ եթե հաստատագրված վճարով աշխատող գործունեություն է, ապա ելակետային տվյալները որո՞նք են: Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

3 կարծիք

  1. Արսեն

    Արմինե ջան, տվյալ գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարով.

    ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
    Հոդված 54. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը
    Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

    Հոդված 55.Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
    Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`
    ա) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.

    Հոդված 551. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները
    Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
    Երևան քաղաքի համար` 1.0,
    այլ վայրերի համար` 0.8:

  2. Արծրուն

    Հարգելի Արմինե, զանգահարեք, ես կփորձեմ պատասխանել… 094 304 904

  3. Anahit

    Ի լրումն առաջին պատասխանի, 01.01.2011թ-ից դուք կարող եք դառնալ արտոնագրային վճար վճարող Արտոնավճարների մասին ՀՀ օրենքին դրույթներին բավարարելու դեպքում, և հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելուց հետո:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...