Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ի երկու աշխատակցի պետք է ազատեմ աշխատանքից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե նրանք աշխատում են 2010թ-ի սեպտեմբերի 2-ից, նշեմ աշխատավարձի չափերը՝ 45000 և 40000 դրամ: Հնարավորության դեպքում կխնդրեի նշել, թե ուրիշ ինչ ունեմ անելու բացի վերջնահաշվարկից: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր արձագանքողներից, քանզի խնդրանքս շտապ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ernest

1. Դեկտեմբերի 30-ով հրաման տվեք աշխատողներին 2011 հունվարի 1-ից ազատված համարելու համար:
2. Վերջնահաշվարկը = կլինի սեպտեմբեր+ հոկտեմբեր+ նոյեմբեր աշխատավարձերի հանրագումարը / 3 / 21 * 7:
3. Վերջնահաշվարկի գումարը միանում է դեկտեմբերի աշխատավարձին, հարկվում, մնացածը վճարվում է աշխատողներին (վերջնահաշվարկի հարկման առանձնահատկությունը հաշվի կառնեք):

Ara

Բարև, Լուսինե: Լուսինե, ես քեզ կարող եմ օգնել, որ երկար չգրեմ, զանգի իմ համարին:
093359652

Թամարա

Աշխատողը ընդունվել է մարտ ամսից 2006թ-ին, գնացել է արձակուրդ 2010թ-ի հուլիսին, ազատվում է 2011թ-ի մայիսին: Վերջնահաշվարկը կատարել 2010թ-ի մա՞րտ ամսից, թե՞ օգոստոսից: