աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Feb 13 2011

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես հղիության 5-րդ ամսում եմ գտնվում, ստանում եմ 120000դր աշխատավարձ, կխնդրեի ասեք ինձ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ձևը, և ե՞րբ կարող եմ գնալ արձակուրդ:

19 կարծիք

Skip to կարծիք form

  1. Արա

    Բարև Ձեզ, Լիլիթ:
    Ձեր ֆիզ. արձակուրդը կհաշվարկվի հետևյալ ձև.
    միջին ամսեկան աշխատավարձը վերջին 12 ամսվա աշխատավարձների հանրագումարը բաժանելով 12-ի
    Եթե միջին ամսական աշխատավարձը կազմում է 120000 ապա
    միջին օրեկան աշխատավարձ 120000:21= 5714
    արձակուրդը տրվում է 140 օր (70 նախածննդյան և 70 ետծննդյան) հտևաբար
    5714×140=799960: Այս գումարից ոչ մի պահում չի կատարվում:
    Չեմ կարծում որ այս կայքում որևէ մեկը Ձեր երկրորդ հարցին կպատասխանի :)
    Հարգանքով
    Արաիկ

  2. Արմինե

    Հարգելի Արայիկ, բայց որքանով որ տեղյակ եմ, եթե միջին օրականը * ում ես 140 օրացույցայինով, ապա միջին օրականը գտնելու համար միջին ամսականը / ում ես, ոչ թե 21-ի այլ`30.4-ի: Իսկ եթե միջին օրականը գտնելու համար միջին ամսականը / ում ես 21-ի, ապա ստացածը բազմապատկում ես ոչ թե 140 օրացույցայինով, այլ աշխատանքային օրերով: Ինձ հետ համամի՞տ չես:

  3. Արմինե

    Բարև Ձեզ, Լիլիթ:
    Ձեր միջին աշխատավարձը կլինի.
    վերջին 3 ամիսների աշխատավարձների հանրագումարը բաժանելով 3-ի,
    եթե միջին ամսական աշխատավարձը կազմում է 120000, ապա միջին օրեկան աշխատավարձ 120000:21= 5714, արձակուրդը տրվում է 140 օրերի մեջ եղած աշխատանքային օրերով (70 նախածննդյան և 70 ետծննդյան): Ենթադրենք, 140օրերի մեջ կա 100 աշխատանքային օր, ապա 5714×100=571 400: Այս գումարից պահում պետք է արվի, այս օրենքը գործում է 2010թ-ի դեկտեմբերի 1-ից: (571 400-30000-80000)*20%+8000=100280…571400-100280=471 120,
    Լիլիթ, այս դեպքում դուք կստանաք 471 120 դրամ:

  4. Мага

    Բարեվ Ձեզ սիրելի կոլեգաներ: Պարբերաբար հետևում եմ այս կայքի հրապարակումներին: Երբեմն շատ եմ ուրախանում հանդիպելով բանիմաց մարդկանց պատասխաններից, և անչափ շատ տխրում ,երբ հանդիպում եմ բազմակողմանի սխալ պատասխանների, որոնք այդքան համոզիչ են ներկայացված: Խնդրում եմ հետևեք օրենքների փոփոխություններին, հարցրեք կոլեգաներից, և եթե կան 1-ից ավելի կարծիքներ, փորձեք գոնե ձեզ համար պարզել իսկությունը, որպեսզի ձեր նման հաշվարկներով այդպիսի վնասներ չհասցնեք մարդկանց: Երբևէ չեմ միջամտել պատասխաններին, բայց այս դեպքում չեմ կարող լռել, որովհետև մինչ իմ աշխատելը իմ հիմնարկում նույնպես ֆիզ կոչվածից պահում էին եկամտահարկ:
    Հարգելի Լիլիթ նախածննդյան արձակուրդ գնալու սկիզբը ֆքսվում է բժշկի տված անաշխատունակության թերթիկում: Եթե ձեր աշխատանքային շաբաթը 5-օրյա է, միջինը հաշվարկվում է 21 դրույքով, 6-օրյայի դեպքում `25-ով:Ինչքան հասկացա հաշվապահ չեք, կթորձեմ ավելի հասկանալի: 120000 աշխատավարձի դեպքում /կեղտոտ աշխատավարձ/ հաշվարկը կատարում ենք արձակուրդի սկզբի օրվանից ետ գնալով և վերցնելով 3 լրիվ աշխատած ամիսներ: Հաշվարկը հետևյալն է 120000*3/3/21 =5714 (5-օրյա շաբաթ): Այնուհետև հաշվարկում եք թե անաշխատունակության թերթիկի մեջ նշված ժամանակահատվածում քանի աշխատանքային օր կա:Չեմ ասում 140 օրվա մեջ,որովհետև կարող եք նախածննդյան 70օրը առանձին վերցնել, ետծննդյանը առանձին,ըստ ձեր ցանկության:Եթե օրինակ 140 օրվա մեձ եղել է աշխատանքային 100 օր, հաշվարկը հետևյալն է 5714*100=571400 ,որից ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՉԻ ՊԱՀՎՈՒՄ: Լիլիթ ջան դուք առձեռն ստանում եք 571400 ՀՀ ԴՐԱՄ, եթե նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել եք պարգևավճար կամ հավելավճար կամ այլ հավելումներ, որոնք մտել են ԱՎՈՒՄի մեջ, ապա դրանք նույնպես մասնակցում են հաշվարկին: ԻՍԿ ՀԱՐԳԵԼԻ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՍ ԿԽՆԴՐԵՄ ԿԱՐԴԱԼ ՀՕ-160-Ն ընդունված 2010թ հոկտեմբերի 27-ին, որը ուժի մեջ է 01.12.2010 :Հատկապես Հոդված 22 մանրամասն: Նաև հասկանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստի և հղիության և ծննդաբերության նպաստների տարբերությունները և հաշվարկի տարբերությունները: Նախածննդյան և ետծննդյան նպաստը չի հարկվում եկամտահարկով/Եկամտահարկի մասին օրենք/: Շատ այլ մանրամասներ կան, որոնց մասին կուզեի խոսել,բայց ոչ հիմա: Կներեք սուր քննադատության համար: Հարցերի դեպքում խնդրեմ mmmgs2006 շնիկ yahoo.com

  5. Արա Ա.

    Հարգելի Մառա,
    համաձայն “Եկամտահարկի մասին օրենքի”.
    Հոդված 7.Եկամուտ չհամարվող տարրերը
    Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
    ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների

    Այսինքն, ժամանակավոր անաշխատունակության նպաստները համարվում են եկամուտ: Իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստները, համաձայն “ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի, հետևյալն են.

    Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները.

    2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի (այսուհետ` նպաստ) հետևյալ տեսակները.

    1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

    2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

    3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

    4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).

    5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

    Միգուցե ինչ-որ բան բա՞ց եմ թողել, հարգելի Մառա: Այդ դեպքում կխնդրեի ուղղել, քանի որ այս հարցը հետաքրքրում է բոլորին, պատասխանները և կարծիքները բավական շատ ու բազմազան են, փորձենք միասին գտնել դրանցից ճիշտը:

  6. Մարիամ

    Մառա, ամեն ինչ ճիշտ է իմ կարծիքով, միայն թե այդ նույն ՀՕ 160-Ն ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում միջին աշխատավարձը չի նախատեսում հաշվարկել վերջին լրիվ աշխատած 3 ամիսներից, այլ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, որն է
    Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

    Արա ճիշտ եք, բայց կա նաև եկամտահարկի հաշվարկման և վճարման մասին հրահանգ, որում էլ ասվում է`
    Հարկման նպատակով ֆիզիկական անձանց եկամուտների մեջ չեն մտցվում`
    ա) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիալական ապահովագրության նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության, այդ թվում` հիվանդ երեխայի, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների).
    -հղիության և ծննդաբերության նպաստները.
    -երեխայի ծննդյան միանվագ նպաստները.
    -երեխայի խնամքի համար նպաստները (մինչև օրենսդրությամբ նախատեսված տարիքին հասնելը).
    -թաղման նպաստները.
    -սակավ ապահովված ընտանիքների երեխաների համար նպաստները.
    -ի ծնե հաշմանդամների նպաստները.
    -ժամկետային ծառայության զինծառայողների երեխաների նպաստները.
    -երեխաներ ունեցող, սակայն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ չստացող այրիների համար նպաստները.
    -ալիմենտի վճարումից խուսափող ծնողների որոնման ժամանակաշրջանում անչափահաս երեխաների համար նպաստները.
    -գործող օրենսդրության համապատասխան վճարվող այլ պետական նպաստները.
    :)

  7. Սիմոն

    Հարգելի Լիլիթ, հարգելի կոլեգաներ, և հին և նոր աշխատանքային օրենսգրքերով, ինչպես նաև եկամտահարկի նասին օրենքով հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստը չի համարվում հարկվող եկամուտ, հետևաբար, այդ նպաստից եկամատահարկ չի գանձվում: Չի հաշվարկվում նաև սոց. վճար աշխատողից (3%)-ը և սոց վճար գործատուից:
    Լիլիթ, ինչ վերաբերվում է այն հարցին, թե երբ եք գնալու ֆիզ արձակուրդ, ապա ըստ նոր աշխատանքային օրենսգրքի այդ իրավունքը դուք ձեռք եք բերում հղիության 154 -երորդ օրվանից սկսած: Մնացած բոլոր հարցերում համաձայն են Мага-ի հետ, բացի միջին ամսական աշխատավարձը հաշվելու ձևի հետ(այժմ այն հաշվարկվում է ոչ թե 3 այլ վերջին 12 ամիսների ընթացքում հաշվակված եկամտից):

  8. Мага

    Հարգելի Արա Ա, կարդացեք ՊտԵկՆխ 16.04.2001 N02/456 կետ 9
    Ստորև բերում եմ այդ հատվածը
    «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
    ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը:

    Հարգելի Սիմոն շնորհակալ եմ միջինի հաշվարկի վերաբերյալ սխալս ուղղելու համար: Ճիշտ է ես աշխատավարձի հաշվարկով չեմ զբաղվում, բայց տեղյակ լինելը դեռ ոչ ոքի չի խանգառել:
    Ինչ վերաբերում է Լիլիթի 154-րդ օրվանից հետո ֆիզ գնալուն, ապա այդ դեպքում նրան կտրվի միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: ՀՕ-160-Ն ՀՈԴՎԱԾ 11 ԿԵՏ 3:Սիմոն եթե ինչ որ բան բաց եմ թողել, խնդրում եմ հուշել:

  9. Թագուհի

    Բարև բոլորին:
    Մարիամի պատասխանը ճիշտ է: Պետք է նշեմ, որ ՀՀ Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանում շուտով այս 2 օրենքներում էլ փոփոխություններ են լինելու՝հետադարձ ուժի սկզբունքի կիրառմամբ: Օրինակ, Եկամտահարկի մասին օրենքի հոդված 7 ա. կետի վերջում՝ “Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները” նպաստների բառից հետո ավելանում է՝
    “որոնց մեջ չեն ներառվում հղիության և ծննդաբերության նպաստները” արտահայտությունը:
    Հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզաբանվի:

  10. nelly

    Հարգելի Լիլիթ, Ձեզ բարի ազատում և այդ գումարը ծախսեք նպատակին: Ես համամիտ եմ և վստահ ասում եմ, միանշանակ ճիշտ է Մառան, բացառությամբ այն կետի, որը նկատեց Սիմոնը: Բայց մի բան ոչ մեկդ հաշվի չառաք Մառայի ասացի մեջ: Պարգևավճարները 1/12 մասով են ներառում միջինի մեջ: Հարգելի Լիլիթ, եթե դուք մեկ տարվա ընթացքում պարգևավճարներ եք ունեցել, ձեր գումարը կմեծանա:

  11. Արմինե

    MARA, կխնդրեի այսուհետ ավելի հիմնավոր և մանրամասն ծանոթանալ հարկային օրենսդրությանը և քննարկվող հարցը չդիտարկել միայն մեկ տեսանկյունից: Դուք առաջնորդվում եք Եկամտահարկի հրահանգով, բայց կա դրանից ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտ` Եկամտահարկի մասին ՀՀ օրենքը, որի մեջ հստակ նշվում է հարկի պահման կամ չպահման պատասխանը: Ասեմ նաև, որ այդ հրահանգը վերջին օրենսդրական փոփոխություններից հետո չի թարմացվել, իսկ օրենդրական փոփոխությունների հեղինակների հետ առերես շփման արդյունքում պարզաբանվել է, որ ֆիզ. արձակուրդից պահվում է եկամտահարկ:

  12. Accountant.am

    Հարգելի կոլեգաներ, ես գրություն եմ ուղարել ՊԵԿ այս հարցի պարզաբանման համար և ստացել եմ հետևյալ պատասխանը`

    դեկտեմբերի 25-ին ստացված հարցի վերաբերյալ.
    “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգը և հրահանգի հավելված 1-ով սահմանված հաշվարկը համապատասխանեցվելու են 2010թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի փոփոխված դրույթներին, որոնք գերակայում են մինչ այդ հրահանգով սահմանված դրույթների նկատմամբ: Այսինքն 2010թ. դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերով հղիության և ծննդաբերության նպաստները` որպես ժամանակավոր անաշխատունակության նպաստ, հարկվում են եկամտահարկով և հաշվարկում արտացոլվում են նպաստի վճարման համապատասխան ամսվա սյունակում:

    Ուղղակի հարկերի ընթացակարգերի բաժին
    594646
    28.12.2010

  13. Լիլիթ

    Բարև Ձեզ: Ես աշխատւմ եմ մասնավոր հիմնարկում և կուզեի իմանալ` արդյոք ֆիզ արձակուրդ տրվում է նաև մասնավոր հիմնարկների աշխատակիցներին: Ըստ նախապես լսածս մի քանի կարծիքների, այդ հարցը կախված է տվյալ հիմնարկից:

  14. Աննա

    Լիլիթ ջան,
    կարող եք արձակուրդից օգտվել հղիության 31-րդ շաբաթականից սկսած: Հաշվարկել կարող եք ինքներդ` վերջին դաշտանային ցիկլի օրից սկսած հաշվեք շաբաթները, կամ ձեր փոխանակման քարտի մեջ նշվում է այդ: Իմ հաշվարկով դուք ապրիլի մեջ կարող եք գնալ արձակուրդ: Կստանաք 677 714 դրամ նպաստ, 134 270 դրամ կվճարվի եկամտային հարկ գործատուի կողմից: Եթե պետք է, կարող եմ գրել հաշվարկման ձևը:

  15. Լիանա

    Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` հիմա ինչպես են ճիշտ հաշվարկում միջին աշխատավարձը վերջին 3, թե՞ 12 ամիսներին ստացված աշխատավարձի միջոցով: Եվ խնդրում եմ ասել` արձակուրդայինը հաշվարկին մասնակցու՞մ է:

  16. Անահիտ

    Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը, եթե վարձու աշխատողը 1-ին երեխայի ծննդյան 3 տարին լրանալուց հետո աշխատել է 4.5 ամիս և ներկայացրել 2-րդ երեխայի հղիության և ծննդաբերության նպաստի թերթիկ: Եվ եթե պետք է հետ հաշվարկ կատարել, ապամիջին աշխատավրձի հաշվման ժամանակ արդյոք սոցվճարը գումարվում է աշխատավարձին: Շնորհակալություն:

  17. Նինա

    Բարև ձեզ, կուզենայի ճշտել` ֆիզ. արձակուրդ երբվանից կարող եմ գնա: Հղիության 30 շաբաթականից, թե՞ 154-րդ օրվանից, թե՞… Կանխավ շնորհակալություն:

  18. Մարիամ

    Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում և ստանում եմ 120 000 (կեղտոտ) աշխատավարձ: Հիմա գտնվում եմ հղիության 4-րդ ամսում: Ուզում եմ իմանալ` երբ կարող եմ գնալ ֆիզարձակուրդ և ինչքան պետք է ստանամ: Բացի դրանից ունեմ նաև մեկ այլ հարց` ես դեկտեմբեր ամսին պետք է դիմում գրեմ և ազատվեմ աշխատանքից, որովհետև որոշել եմ ուրիշ աշխատանքի նշանակվել, բայց մնալ ֆիզարձակուրդում, արդյո՞ք այդ դեպքում ես դպրոցից ստացած ֆիզարձակուրդի գումարը պետք է փոխանցեմ դպրոցին: Կանխավ շնորհակալություն:

  19. Հրաչուհի

    Բարև ձեզ, ես ունեմ 3 տարվա ստաժ, բայց հիմնական աշխատող չեմ, փոխարինող եմ, ես ֆիզ արձակուրդ կարո՞ղ եմ գնալ, եթե մինչև իմ գնալը հիմնական աշխատողը չի գալիս, նախապես շնորհակալություն:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: