Հիմնական միջոցի ստացում

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար):
Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Ընդունման-հանձնման ակտով, ընդ որում, ակտը կազմվում է պարզեցված պայմանագրի տեսքով, այսինքն շատ ցանկալի նշել` ով է հանձնում, ում է հանձնում, ինչ է հանձնում և ինչ պայմաններով (տվյալ դեպքում` նվիրատվություն), որից հետո կազմվում է շահագործման հանձնման ակտ…

Հելեն

Շնորհակալություն, Արա:
Շահագործման ակտի մե՞ջ է նշվում գինը և հետո գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գներին համապատասխան, չէ՞:

Արա

Անկախ նրանից` ընդունման – հանձման ակտով գույքը գնահատվել է, թե ոչ, շահագործման հանձման ակտում արժեքը նշվում է, որպեսզի համապատասխան պատասխանատու անձը հստակ իմանա “գլխի գալիքը”:

Հելեն

Եղավ, շնորհակալություն…