Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Արթուր։
Այո, սոցիալական վճարի նվազագույն 60000 դրամ գումարը հանվում է տարեկան սոց. վճարի ընդհանուր գումարից, եթե տարեկան պառտադիր սոց. վճարի ընդհանուր գումարը մեծ է նվազագույնից։ Այսինքն՝ 70000 – 60000 = 10000 դրամ, ենթակա է վճարման մինչև մարտի 1-ը։
Այո, եկամտահարկի և սոց. վճարի հայտարարագրերը և հաշվարկները ներկայացվում են իրարից անկախ։ Սոց. վճարները և եկամտահարկը միմյանց հետ կապված են նրանով, որ վճարած սոց. վճարը եկամտի հաշվարկման ժամանակ դիտարկվում է որպես ծախս։

Արփինե

Սոց. վճարի հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև մարտի 1-ն է:

Շուշանիկ

Բարև ձեզ:
Մի հարց էլ ես հղեմ` կապված սոց. վճարների հետ` եթե անցաց տարի վճարել եմ ավելին, քան անհրաժեշտ էր, և ունեմ ավելցուկ, այդ ավելցուկը հանվելու՞ է այս տարվա անհրաժեշտ մուծումից, թե՞ հաշվի չի առնվելու:

Aneta

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինչպե՞ս կատարեմ ԱՁ (ֆիզիկական անձի) տարեկան սոցվճարի և եկամտահարկի հաշվարկը, եթե ունեմ`
հասույթ` 1500000
նյութական ծախս` 400000
վճարված աշխատավարձը` 200000
բյուջե` 110000
Կանխավ շնորհակալություն: