«

»

Jun 19 2009

Թարմ անեկդոտներ…

smile

Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

* * *

Տարեկան հաշվետվություն հանձնելիս… Տեսուչ.”Ձեր հաշվեկշռի ակտիվները չեն համապատասխանում պասիվներին”: Հաշվապահ. “Իսկ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է համապատասխանեն”:

* * *

Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
– Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
– Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
– Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

* * *

Հաշվապահը լուծում է այնպիսի պրոբլեմներ, որոնք դուք չգիտեիք, որ ունեք, և այնպիսի ճանապարհներով, որոնք դուք չեք հասկանում:

Facebook մեկնաբանություններ

30 կարծիք

Skip to կարծիք form

  1. Accountant.am

    Մի մարդ գալիս է կազմակերպություն, որ ընդունվի աշխատանքի.
    – Լսել եմ, նոր հաշվապահ եք փնտրում:
    – Ոչ միայն նոր… Հնին որ բռնենք, վերջը վատ է լինելու…

  2. Tigran

    Հարկերից խուսափումը միակ` ինքնածախսածածկող ինտելեկտուալ զբաղմունքն է..

  3. DAVID

    աբարանցին ուզում է ձեռի հետ գործ բռնի ձեռը չի համաձայնում:

  4. ԻՌԵՆ

    Ապարանցին ընկնում ա գետը, ասում ա – դե քշի տուն:

  5. ԻՌԵՆ

    Ապարանցին մարշրուտկայի մեջ փռշտում ա, կողքինը ասում ա.
    -Առողջություն
    -Մերսի
    -Խնդրեմ
    -Լավ արդեն լեզվիդ ես տալիս

  6. Արայիկ

    Ապարանցին լսում է որ դոլարի կուրսը իջնում է, ծաղկեփունջ է վերցնում և գնում է օդանավակայան դիմավորելու: 😉

  7. Սարինազ

    – Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։

  8. Davit

    Ապարանցու էրեխեն աչքից ընկնում ա, ոտը ջարդում ա

  9. Emil

    Աբարանցին մեռնումա դագաղի վրա գրում են game over.

  10. Նաիրի

    Աբարանցին մագնիսը վերցնումա գնումա երկաթների մեջ Աշոտ Երկաթինա ման գալիս

  11. Նաիրի

    Մի մարդ ընկնումա հավի հետևից ասելով.
    – Բդերտ ուտեմ, բդերտ ուտեմ:
    Էս հավը ասումա, թե
    -Ըսկի փող չունես ձվերս ուտես, ուր մնաց բդերս ուտես…

  12. Նանե

    Ապարանցին գնումա պատերազմ, մինչև հոգու խորքը վիրավորված հետա գալիս:

  13. Լիանա

    Աբարանցին ասումա.
    Արա էրեկ Էշս կորավ, լավա վրեն չէի…

  14. Լիանա

    Ապարանցին դասերը սովորում վերջացնում է
    ու մատին նշան է անում, որ չմոռանա։

  15. Սուլեյման

    Ապարանցին մտնում է ծննդատուն, բժշկին հարցնում էˋ բժիշկ, ի՞նչ եմ ունեցել, պատասխանում էˋ տղա, բա կինս ի՞նչ է ունեցել:

  16. Արման

    Ապարանցու տունը վառվում ա, ասում աˋ մեկա բանալին մոտսա

  17. Նարեկ

    Ապարանցուն ասում են` մի հատ սառը զենքի անուն տուր, ասում ա` ձնագնդիկ:

  18. Anush

    Ապարանցին աղջկան ամուսնացնում է, խնամիներին փող է տալիս, որ մոտիկ տեղ ընկնի:

  19. Anush

    Ապարանցուն հարցնում են, թե որ բանկում է նա պահում իր փողերը, ասում էˋ երեք կիլանոց բանկում…

  20. Anush

    Կինը դիմում է ամուսնուն.
    -Ձախ ձեռքս ինչ-որ շատ է քոր գալիս, ասում ենˋ փողի նշան է:
    Ամուսինն, առանց թերթից կտրվելու.
    -Չեˊմ տա:

  21. Վարդան

    Կդորմ հացն ձեզ համար մեծ պյան, բայց մեզ համար մե մեծ պյան չէ…

  22. Anonymous

    Աբարանցու գլխարկը քամին տանում է, ասում է. “Լավ է, որ գլուխս մեջը չեր”:

  23. Նորայր

    Աբարանցին 10-րդ հարկից ընկնում ա, բոլորը գոռում են. “Ի՞նչ եղավ”, ասում է. “Չգիտեմ, ես ել նոր եկա”:

  24. Lus...

    Չեբուրաշկան վազելով գնում է Գենայի մոտ, ասում է. “Ген, Ген, у нас будет чибурген” :DDD

  25. շավարշ

    Ապարանցու տունը ընկնում է պաժար, երեխուն 10 հարկից գցում ա, ասում ա` գոնե դու մնա սաղ:

  26. Բեմարվեստի համալսարան

    Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին
    – Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
    – Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.
    – Բա էն 20%-ն ի՞նչ է
    – Էն էլ ԱԱՀ-ը կլինի…

  27. D.Arsen

    Ապարանցին նստում է տաքսի, հաշվիչը ցույց է տալիս մեկ ռուբլի, ու տալիս է 53 կոպեկ: Վարորդը բարկանում է ու ասում.
    -Ինչու՞ 53 կոպեկ:
    -Ուստա ջան, ճամփի կեսը տրամվի գծերով ես քշել, բա…

  28. HK

    Ապարանցու ոտքը մեխ է մտնում, զանգում է շտապօգնություն, ասում է` ոտքս մեխ է մտել, հանե՞մ, թ՞ե ծռեմ վրան )))))))))))

  29. էմմա

    Շատ հետաքրքիր անեկդոտներ էին:

  30. Արմեն

    Ավելի թարմոտ չկա՞, հայեր ջան ՃՃ

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...