Ա/Ձ-ն կարո՞ղ է ունենալ տնօրեն և համասեփականատեր

Գրիգոր.

Խնդրում եմ, պատասխանեք՝ Ա/Ձ-ն կարո՞ղ է ունենալ տնօրեն և համասեփականատեր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ոչ, տնօրեն կարող են ունենալ միայն իրավաբանական անձիք, իսկ Ա/Ձ ֆիզ. անձ է, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ասեմ, որ համասեփականատեր ևս հնարավոր չի, քանի որ որևէ ֆիզ. անձ չի կարող որևէ այլ անձի սեփականությունը լինել, դա հակասում է մեր Սահամանադրական նորմերին, վաղուց արդեն ստրկատրությունը կամ ճորտատիրությունը գոյություն չունի: Եթե Դուք տնօրեն կամ համասեփականատեր ունենալու խնդիր ունեք, ապա խորհուրդ կտամ բացել որևէ իրավաբանական անձ, մասնավորապես` ՍՊԸ, իրավաբանական անձի կարգավիճակը Ձեզ կարող է տալ նաև շատ առավելություններ, այն առաջին հերթին շատ ճկուն է, պատասխանատվության աստիճանը սահմանապակ է, այսինքն, օրինակ, հարկայինը եկել և ձեր կազմակերպության վրա այնպիսի տուգանք է դրել, որ Ձեր համար նպատակահարմար չի վճարվել այդ տուգանքը, ուստի ավելի նպատակահարմար է այն լուծարել, և դուք պատասխանատվությունը կկրեք այն գումարի չափով, ինչքանով որ ունի ձեր կազմակերպությունը, այսինքն` կանոնադրական կապիտալի չափով, իսկ Ա/Ձ-ի դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր ամբողջ Գույքով, այսինքն` Ձեր տնով, մեքենայով, զարդերով և այլն…

Տիգրան

Հոդված 6.
Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները

Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:
Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերելու ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Վերոնշյալը քաղվածք է ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքից: Տնօրենը վարձու աշխատող է, և ինչպես տենում ենք օրենքը չի արգելում ունենալ վարձու աշխատողներ…..

Արմեն

Նախ, տնօրենը տնօրեն է, ոչ թե վարձու աշխատող…

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր