Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ

Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ըստ իս չհաշվանցվող ԱԱՀ-ն պետք է ճանաչել ծախս և ձևակերպել`
դտ 7138
կտ 2611
Բայց ես սկսնակ եմ, գուցե սխալվում եմ:

Իննա

Կարդացեք ԱԱՀ-ի 27 հոդվածը, ա.ք. եթե հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ն որոշվում է` ելնելով տեսակարար կշռից: Տես 27հ:

Իննա

Չհաշվանցվող ԱԱՀ պետք է միացվի ապրանքի գներին կամ արտադրության կամ շրջանառության ծախսերին: Իմ մոտ նման դեպք տեղի էր ունեցել և անհնարին էր վերագրել վերընշված ծախսերին, և ես հաշվետու ժամանակաշրջանի վերջում այն համարեցի չփոխհատուցվող հարկերից ծախս՝ 7138-2261