Շահաբաժնի հայտարարում և վճարում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ֆլորա

Հարգելի Լուսինե, եթե ունեք կրեդիտորական պարտք շահաբաժինների գծով, նշանակում է` կարող եք վճարել այդ եկամուտները: Իսկ այդ շահաբաժինների գծով արդեն շահութահարկը հաշվելիս ծախս չեք համարի, շահութահարկի օրենքով դա ծախս չհամարվող եկամուտ է: Չգիտեմ` Ձեզ ճիշտ հասկացա, թե չէ, թող խորհուրդ տան կայացած հաշվապահները:

Նարեկ

Լուսինե ջան, Ֆլորայի ասածին ավելացնեմ` շահաբաժիները շահութահարկի հաշվարկում կան և համախառը եկամուտներ բաժնում, և նվազեցումներ բաժնում, նշանակում է, որ 2 տեղն էլ պետք է ցույց տաք, որից սակայն արդյունքը չի փոխվի:

Սիրանուշ

Լուսինե, դուք ձեր շահույթը ամբողջովին շահաբաժնի տեսքով կարող եք բաշխել: Բաշխումից հարկեր չեն առաջանում, եթե ձեր բաժնետերերը ֆիզիկական անձիք են: Շահաբաժնից պետք է 10 տոկոս շահութահարկ պահել միայն այն դեպքում, եթե հիմնադիրը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ է: Նայեք խնդրեմ եկամտահարկի 10 հոդվածի 1. կետի ա. ենթակետը և շահութահարկի մասին օրենքի հոդված 26-ը և հոդված 57-ի 1. կետը: Մինչեւ շահաբաժին տալ խորհուրդ կտայի նայել նաև բաժնետիրական ընկերությունների կամ ՍՊԸ-ների մասին օրենքը` կախված նրանից, թե ինչպիսի կազմակերպաիրավական ձև ունի ձեր կազմակերպությունը, որպեսզի շահույթից օրենքով սահմանված կարգով հատկացումներ կատարեք նաև պահուստային կապիտալին: Վերջում նշեմ, որ այդ ամենը պետք է անել` կազմելով բաժնետերերի ժողովի արձանագրություն:

TD consulting

Շահաբաժին վճարելու համար նախ պետք հիմնադիրները որոշում կայացնեն կուտակված շահույթի բաշխման վերաբերյալ, որից հետո դու կարող ես վճարել դրանք: Եթե մասնակիցները ֆիզիկական անձինք են, ապա իրենց շահաբաժին վճարելուց եկամտահարկ չես պահում:

Lana

Նարեկ ջան, Եկամուտների բաժնի Շահաբաժինը ուրիշ է, դա կազմակերպության կողմից այլ կազմակերպություններում բաժնեմասից ստացված շահաբաժինն է:

Նելլի

Ավելացնեմ նաև, որ եկամտահարկի հաշվետվության մեջ (13 տող) արտացոլեք ձեր արդեն իսկ բաշխած և վճարած շահաբաժինը, որից հարկ չի պահվում: