Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քրիստինե

Եթե վաճառքը կատարվել է մանրածախ առևտրի կետից, պետք է ուղղակի տպել ՀԴՄ, իսկ եթե մեծածախ, ապա դուրս է գրվում հ/ֆ և մուտքի օրդեր, բայց եթե ձեր մեծածախ առևտրի պահեստը ունի գրանցած ՀԴՄ, կարող եք նաև հ/ֆ -ի հետ տպել ՀԴՄ:

Edgar

Երևի թե դրամարկղի մուտքի օրդեր, քանի որ ֆակտուրա եք դուրս գրել:

Գոհար

Շնորհակալություն պատասխանների համար…
Ասեմ, որ մենք առանձնացված մեծածախ առևտրի պահեստ չունենք,ապրանքների ներմուծման ժամանակ բոլորը գրվում են հասույթի գրանցման գրքում` անկախ վաճառքի ձևից(մանրածախ թե մեծածախ): Պարզապես բոլոր Հ/Ա -երը որոնք գրանցվում են առաքման գրքում` միայն իրավաբանական անձանց և ԱՁ -երին են վերաբերվում, հազվադեպ են լինում ֆիզիկական անձին դուրս գրված Հ/Ա, որի գումարը կամ տպում եմ ՀԴՄ, կամ բանկում մեր հաշվին են դնում:
Խնդրում եմ պարզաբանել, մեզ վերաբերվու՞մ է արդյոք այն փաստը, որ ցանկացած կանխիկ գումար պետք է տպել ՀԴՄ:
Կանխավ շնորհակալություն:

Ashot

Հարգելի Գոհար, եթե առաջնորդվեք ՀԴՄ-ի շահագործման կանոներով, ապա պարտադիր է ՀԴՄ-ի կրառումը (Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը առևտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:) Բայց այդ դեպքում պետք է պարբերաբար բացատրություններ գրեք հարկային կամերալ ստուգումների արդյունքներին, թե ինչու ԱԱՀ-ի 16.67% չի համապատասխանում ՀԴՄ-ի ֆիսկալ շրջանառությանը:

Գոհար

Հարգելի Աշոտ, նախ շնորհակալություն քննարկման համար…
Իմ կարծիքով մեր դեպքում, Օրենքով սահմանված ոլորտ ասելով` դա մանրածախ առևտրի ոլորտն է, որը հստակ իրականացվում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ` հասույթի գրքում գրանցված վաճառքի գներով, անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կտրոնին կից գրվում է Կրճատ Հ/Ա` առանց առաքման գրքում լրացնելու: Սակայն հաճախ տրվող զեղչերի կամ գումարը մաս-մաս վճարելու պատճառով, ՆՈՒՅՆ ՎԱՃԱՌՔԻ ՍՐԱՀԻՑ` ապրանքն իրացվում է առաքման գրքով համաձայն Հ/Ա –ի կամ Հարկային հաշվի (քանի որ միաժամանակ իրականացնում ենք ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ) և յուրաքանչյուր կանխիկ վճարման համար տրվում է ԴՄՕ(ՀԴՄ կտրոն չի տրվում): Այսպիսով կարողանում եմ առանձին վարել մանրածախը` ՀԴՄ-ով և մեծածախ առևտուրը` առաքման գրքով:
Խնդրում եմ պարզաբանել, արդյոք ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտում կա և ես կարող եմ վստահ ասել, որ ՀԴՄ չեմ տպում քանի որ մեծածախ իրացում ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

Աշխեն

Պարտադիր է տպել ՀԴՄ- կտրոն ցանկացած կանխիկի մուտք դրամարկղ, այլ դեպքում մեծ ռիսկի եք դիմում, իսկ դրամարկղի մուտքի օրդեր հաճախորդի անունով պետք չէ: Եթե հաճախորդին անհրաժեշտ է հաշիվ-ֆակտուրա ծախսերը հիմնավորելու համար, ապա պետք է տրամադրել:

Ashot

Գոհար ջան, ՀԴՄ-ի շահագործման կանոնների մեջ գրված է առևտրական գործարք, այնտեղ առանձնացում չկա մանրածախ և մեծածախ առևտրական գործարքների համար: Բացառությամբ բանկային փոխանցումների պարտադիր է ՀԴՄ-ի կիրառումը, այդ թվում և քարտերի միջոցով վճարում կատարելու դեպքում:

Գոհար

Հարգելի Աշխեն, քանի որ ես էլ եմ այդպես մտածում, բայց հիմքեր չունեմ, եթե կարելի է, ուղարկեք իմ հասցեին` gogtor60 շնիկ yahoo.com այն օրենքը կամ օրենքի պարզաբանումը, որում մասնավորապես գրված լինի, որ մեծածախ առևտրի դեպքում (երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով) վճարված կանխիկ գումարների համար պարտադիր է տպել ՀԴՄ-կտրոն:
Կանխավ շնորհակալություն:

Հայկ

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Գոհարը շատ ճկուն հարց է տվել, սակայն հարցի այդ ճկունությունն էլ աշխատում է նրա օգտին: Ի վերջո, հասույթը ձեևակերպվում է երկու դեպքում էլ` ՀԴՄ և ՄՕ, մեծածախի դեպքում հարմար է հ/ա-ին կցել ՄՕ, մանրածախի դեպքում `ՀԴՄ խփել, չմոռանանք նաև, որ ՀԴՄ ֆիսկալների հանրագումարով կազմվում է ՄՕ, որով էլ ձևակերպում ենք հասույթը: Ինչումն է հարցը, ցանկացած պահի կարող եք ապացուցել, որ դա մեծածախ վաճառք էր, ուստի ՀԴՄ կտրոն չեք տրամադրել: hh_poghosyan շնիկ mail.ru

arvipa

Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ…

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի (ՀՕ-129-Ն) 4-րդ հոդված: