աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

May 24 2011

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան.

Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ… մի խոսքով կարդացեք… Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում…

10 կարծիք

Skip to կարծիք form

  1. D.Arsen

    Սույն oրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

    1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

    2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

    2. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

    Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

    Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաև վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

    3. Եթե գործատուն oրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

    (6-րդ հոդվածը փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն) Աշ.Օր 150,151 հոդվածներ,հստակ նշված է հանգստի օրերը, ժամանակը:

  2. EvA

    Հարգելի Դավիթ Ասատրյան.
    Գտա և կարդացի ՀՕ-123-Ն օրենքը, որը ուժի մեջ է 21.05.2011-ից: Ես չկարողացա գտնել, որ ՍՊԸ-ների համար 5*32500 max սահմանը չի կիրառվում, որտե՞ղ է գրած:
    Ուղարկում եմ Օ-123-Ն օրենքը:

    «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «և ոչ աշխատանքային» բառերը, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասը «իրականացնող» բառից հետո լրացնել «այլ» բառով:

    Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Հոդված 22. Նպաստները և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

    1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
    Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
    2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
    Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:
    Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
    Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
    3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի, տասներկուսի բաժանելու միջոցով:
    4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
    Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
    5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
    6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
    1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
    2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ.
    3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ:»:

    Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «5-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով, իսկ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

    «Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային և սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:»:

    Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «սխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` սխալը հայտնաբերելուց հետո`» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
    «6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
    Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

    Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

    1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «1. Հարկային մարմինը`
    1) սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.
    2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:».
    2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.».
    3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
    «3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:»:

    Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստները մեկամսյա ժամկետում գործատուները և լիազոր մարմինը հաշվարկում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար սահմանված կարգով:
    Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության և ծննդաբերության նպաստի չափը բարձր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա տարբերությունը վճարվում է մեկամսյա ժամկետում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
    Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության և ծննդաբերության նպաստի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա հաշվարկված և նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի վերահաշվարկ չի կատարվում:

  3. EvA

  4. EvA

    Ուշադիր չէի կարդացել, Դուք ճիշտ եք:
    Հոդված 22.1-ում ասվում է.
    Եթե ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
    Հարգելի հաշվապահներ, սպասում եմ կարծիքների ու մեկնաբանությունների:

  5. Դավիթ Ասատրյան

    Եվա ջան, 22.2 կետը հենց ՍՊԸ,ՓԲԸ և այլն ընկերություններին է վերաբերում,

    ցիտում եմ.
    “Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Ցիտման ավարտ…

    Վարձու աշխատող, այսինքն ՍՊԸ-ի աշխատող:

  6. EvA

    Հարգելի Դավիթ, ես, իհարկե, գիտեմ, որ վարձու աշխատողը ՍՊԸ… աշխատողն է: Ես max սահմանի մասին էի հարցնում: Փաստորեն, եթե ի տարբերություն վերևի պարբերության`( 22. 1. երկրորդ պարբ` ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ…), հատուկ նշված չէ 5*32500 max սահմանը, ապա իրոք ՍՊԸ աշխատողի միջին աշխատավարձը իրականում կարո՞ղ է լինել օրինակ` 430.000, այո՞:
    Նաև մի հարց, եթե այդ աշխատողը 12 ամիս չի աշխատել և նախկին աշխատավայր էլ չի ունեցել, ապա միջին աշխատավարձը 12-ի՞ բաժանել, թե` փաստացի աշխատած ԼՐԻՎ ամիսների թվի՞ն:

  7. Շողիկ

    Վարձու աշխատողների համար վերին սահման այլևս չկա,և միջին աշխատավարձը, ըստ այս օրենքի, պետք է բաժանվի 12-ի` անկախ նրանից, թե քանի ամիս է աշխատել, եթե ստացվում է 32500-ից պակաս թիվ, հաշվարկը կատարվում է նվազագույն միջինով` 32500-ով:

  8. Դավիթ Ասատրյան

    Օրենքը հասկանում ենք, այնպես ինչպես գրված է:
    -Ինչ ուղղակի արգելված չէ օրենքով, այն թույլատրված է:
    -Եթե ասում է բաժանել տասներկուսի, ուրեմն բաժանել տասներկուսի:

    Այսինքն, եթե ասում է նախկին 12 ամսվա աշխատավարձը բաժանել 12-ի, ուրեմն այն կարող է կազմել նույնիսկ 1 մլն դրամ: Երկրորդ, եթե նախկին 12 ամսվա մեկ ամիսն է աշխատել և ուրիշ տեղ չի աշխատել, ուրեմն այն կարող է կազմել ասենք 36000 դրամ, 1/12-ը 3000 դրամ, սակայն այդ դեպքում միջին աշխատավարձը վերցնում ենք մինիմումը 32500 դրամ:

  9. Սիմոն

    Հարգելի հաշվապահներ, շատ հաճելի է, որ գոնե այս կերպ կարողանում ենք շփվել իրար հետ, կարծիքներ հայտնել, օրենքներ պարզաբանել և իրար օգնել:

    1. Սուսաննա

      Հարգելիներս, կարդում եմ այդ օրենքները ու չեմ հասկանում: Եթե այս օրենքները մշակված են վարձու աշխատողի իրավունքները պաշտպանելու համար, ապա հենց այս օրենքներից աշխատողին ո՞վ ու ո՞ր օրենքներով պետք է պաշտպանել:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: