Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Զառա Սահակյան.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը

Զավեն.

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞:

Դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգ

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք տեղական դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգը: 2018-ին առաջին հայտը հաջողությամբ հանձնվել է, բայց հիմա մնացած ապրանքատեսակների համար չի ստացվում լրացնել: Կարմիրով գրվում է, որ հաշվետվությունը լրացված չէ: Եթե տեղյակ եք, թե ինչ պետք է անել, խնդրում եմ շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Նարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել` ինչպե՞ս հարկային հաշիվ դուրս գրելիս ստացված թիվը ստանամ առանց մնացորդի: Կանխավ շնորհակալություն:

“Տրանս-Տարա” ՍՊԸ

Ընկերություն` “Տրանս-Տարա” ՍՊԸ
Հասցե` ք․ Երևան, Գյուլիքեխվյան 9-17
Հեռախոս` 099091009
Էլ. փոստ` mur.ashot շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում և հաշվապահական ստանդարտների իմացություն։ ՀԾ “Հանրային հատված” իմացություն կդիտարկվի որպես առավելություն
Աշխատավարձ` 200 000 դրամ
Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը` 9.00-18.00, երկուշաբթիից-ուրբաթ։

Ներմուծող ՍՊԸ

Ընկերություն` Ներմուծող ՍՊԸ
Հեռախոս` 091336361
Էլ. փոստ` armpost07 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատավարձ` 220 000

Միկշին

Ընկերություն` Միկշին
Հասցե` Ադոնց 8
Հեռախոս` 077683633
Էլ. փոստ` hr շնիկ mikshin.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ, ով կվարի համապատասխան ստորաբաժանման հաշվապահական հաշվառումը:
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV hr շնիկ mikshin.am էլ. հասցեին:

Կոմիսիայի պայմանագրի վերաբերյալ

Varduhi.

Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:

Ֆիզիկական անձից գնում կատարելու դեպքում

Linamari.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:

Միասնական հաշվեհամարի վերաբերյալ

Ավետիք.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել կամ հղում տալ, թե որտեղ է պաշտոնապես գրված միասնական հաշվեհամարը, և ինչպե՞ս (ի՞նչ տեքստով, նպատակով) կատարել առանձին հարկերի փոխանցումները:

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:

Ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք կարող են այլ տեղ էլ աշխատել համատեղությամբ: Շնորհակալություն:

Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝

1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ:
2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից:

Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն ստացել է անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով

Դավիթ Նավասարդյան.

Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն, որն աշխատել է ԱԱՀ-ով, 2017 թվականի նոյեմբերին ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ստացել է անշարժ գույք (նպատակային նշանակությունը` բնակավայր, հողատեսքը` հասարակական կառուցապատման) և գրասենյակային պարագաներ: 2018 թվականից աշխատելու է շրջանառության հարկով:
1. Արդյո՞ք պետք է և ինչպե՞ս պետք է հարկվի:
2. Խնդրում եմ նշել համապատասխան օրենքները:

Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել

Էմի.

Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել, այդ դեպքում ի՞նչ հարկեր է վճարում, ամսական, տարեկան` հաշվի առնելով նաև, որ նա վճարում է նաև կուտակային 5%-ը:

Շնորհակալություն:

Հիվանդության նպաստի հաշվարկ

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:

Հարկերի միասնական հաշվի վերաբերյալ

Աշխեն Գասպարյան.

Բարև, հարկային վճարները վճարել եմ հին հաշվեհամարներով, արդյո՞ք դրանք կփոխանցվեն նոր միասնական հաշվին:

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Linamari.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:

Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում

Արթուր.

Բարև ձեզ:

file-online.taxservice.am – ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող:

Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:

ՋԻ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ընկերություն` ՋԻ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 095440370
Էլ. փոստ` businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ, գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կա թափուր հաստիք՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերությունում. 1.հաշվետար օպերատորի՝80-120 հազար դրամ աշխատավարձով 2.Հաշվապահի ՝150-200 հազար դրամ աշխատավարձով 3.Գլխավոր հաշվապահի՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով Բոլոր դեպքերում պարտադիր է 1C-ի գերազանց իմացությունը: Արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի գործ կատարելու հմտությունը: Հարկային և հարակից օրենսդրության համապատասխանաբար բավարար, լավ, գերազանց իմացությունը: Ապահովում ենք լիարժեք ծանրաբեռնվածություն երկուշաբթի-ուրբաթ 9.30-ից 18.00: Աշխատանքի ծավալի ավելացման զուգընթաց աշխատավարձի կայուն աճը երաշխավորվում է: Բոլոր ցանկացողները կարող են CV-ին ուղարկել businesstechnic շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել 095.440370 Լիլիթի
Աշխատավարձ` 80-ից 300 հազար

ՖԻՆԼԵՔՍ ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն

Ընկերություն` ՖԻՆԼԵՔՍ ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն
Հասցե` ՀՀ. ք. Երևան 0033, Հ. Հակոբյան 3, 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,(Մերգելյան կլաստեր)
Հեռախոս` +37460 506080
Էլ. փոստ` hr շնիկ finlex.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ընդունում և հսկողություն; Հաճախորդ կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում; Ֆինանսական վերլուծությունների իրականացում; Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում; Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում: Հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի և այլ հարակից ոլորտի որակավորում; Փորձը տվյալ ոլորտում ցանկալի է; Համակարգչային հմտություններ (MS office փաթեթ), ՀԾ; ՀՀ հարկային օրենսդրության և միջազգային հաշվապահական չափորոշիչների (IFRS) իմացություն; Զարգացած տրամաբանություն և անալիտիկ մտածելակերպ; Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Այլ նշումներ` Բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին. hr շնիկ finlex.am : Նամակի թեմա (subject) տողում հարկավոր է նշել պաշտոնի անվանումը` “Accountant”:

Եվրոստան-Ույուտ ՍՊԸ

Ընկերություն` Եվրոստան-Ույուտ ՍՊԸ
Հասցե` Արշակունյաց 34
Հեռախոս` 010 44-00-88, 010 44-22-55
Էլ. փոստ` Hovhannisyana00 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կատարել պահեստի մուտքի-ելքի շարժը
Աշխատավարձ` 100 000դր

Հարկերի միասնական հաշիվ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ.

ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:

Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Պաշ.

Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով:

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից

Սառա.

Ողջույն,
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից և ի՞նչ չափով: Շնորհակալ եմ:

Արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը

Հասմիկ.

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:

525 որոշման հետ կապված լրացվող ձև

Ruzan Navasardyan.

Հարգելի գործընկեր,
Խնդրում եմ ուղարկել լրացվող ձև ՀՀ Կառավարության 1998թ․-ի օգոստոսի 25-ի 525 որոշմամբ ծախսերը հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:

Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից

Մարի.

Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է` ԵՏՄ երկրներից եթե ներմուծվում է ապրանք, բացի ԱԱՀ արդյո՞ք կա պետական տուրք կամ այլ մաքսավճարներ:

“ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ” ՍՊԸ

Ընկերություն` “ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ” ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Կոմիտաս 34-18
Հեռախոս` 093 000 690
Էլ. փոստ` info.denergy շնիկ yandex.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Շինարարական կազմակերպությանը պահանջվում է գլխավոր հաշվապահ լրիվ աշխատանքային օրվա զբաղվածությամբ: Մասնագիտական աշխատանքային փորձը և հաշվապահական ծրագրերի գերազանց իմացությունը պարտադիր է, շինարարական ընկերությունում աշխատանքային փորձը՝ ցանկալի: Աշխատավարձը 200 000 դրամ: Համապատասխան թեկնածուները ինքնակենսագրական/ռեզյումե ներկայացնեն info.denergy@yandex.com հասցեին (զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում):
Աշխատավարձ` 250 000

Բակլաչոֆֆ ՍՊԸ

Ընկերություն` Բակլաչոֆֆ ՍՊԸ
Հասցե` Կենտրոն
Հեռախոս` 093.88-08-80,010.50-77-77
Էլ. փոստ` hr շնիկ baklachoff.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար iiiko ծրագրի իմացությամբ /Նոր Բացվող Չայխոնա/
Աշխատանքի նկարագրություն` • Աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում • Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն Գործառույթներ՝ • հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում • Աշխատանք ՀԾ ծրագրերով • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում iiko ծրագրի իմացություն,
Աշխատավարձ` պայմանագրային

Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված

Դավիթ.

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ուղեկցող փաստաթղթերին: Արդյո՞ք երբ ուղեկցող փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքը մատակարարելուց հետո մի քանի օր հետո, այդ խախտումը արձանագրվում է ստուգման ժամանակ, թե՞ կոնկրետ մատակարարման պահին պետք է արձանագրվի, որ ապրանքը ուղեկցող փաստաթուղթ չունի: Օրինակ, հաշիվ ենք դուրս գրում այսօր` մատակարարման ամսաթիվը նշելով մեկ շաբաթ առաջվա ամսաթիվ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Շնորհակալություն:

Առցանց առևտուր անելու համար

Թամարա.

Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:

Նոր ՀԴՄ գրանցման հետ կապված

Nune.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:

Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ.

Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված

Լուսինե.

Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է “հեռացվել է աշխատանքից” և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

Նոր աշխատանքային պայմանագրերի կնքում

Արևիկ.

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց. ընկերությունը ցանկանում է լուծել աշխատակիցների մի մասի հին աշխատանքային պայմանագրերը և նոր տարվանից կնքել նոր պայմանագրեր: Կա՞ արդյոք որևէ խանգարող հանգամանք, կամ դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել կամ պահպանել:

Շնորհակալություն:

Բակլաչոֆֆ ՍՊԸ

Ընկերություն` Բակլաչոֆֆ ՍՊԸ
Հասցե` Վարդանանց փակ,8,1/4
Հեռախոս` 093.88-08-80,010.50-77-77
Էլ. փոստ` hr շնիկ baklachoff.com
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` – հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում – E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում – Աշխատանք ՀԾ ծրագրերով – Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` խնդրում ենք ուղարկել 3*4 չափի նկարով ռեզյումե/ ինքնակենսագրական hr շնիկ baklachoff.com էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “Հաշվետար”:

ԱԲԻՈ առևտրի համալիր

Ընկերություն` ԱԲԻՈ առևտրի համալիր
Հասցե` Վերին Պտղնի
Էլ. փոստ` hr.brabion@gmail.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում, ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում, ապրանքների մուտքերի, ելքերի, տեղաշարժի ձևակերպում, հաշվառում, վերահսկում: Դրամական միջոցների հաշվառում, մուտքերի, ելքերի ձևակերպում, հաշվառում: Դրամարկղային գործառնությունների հաշվառում-մուտքերի, ելքերի ձևակերպում: Ծախսերի հաշվառում, ստուգում, վերահսկում: Հիմնական միջոցների հաշվառում: Ներմուծումների ինքնարժեքի հաշվարկ, ձևակերպում: Դեբիտորական/Կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկում: Հարկերի հաշվարկ, վճարում: Փոխանցումների, վճարումների իրականացում: Պայմանագրերի կազմում: Դրամարկղային, պահեստի և այլ գործառնությունների փաստաթղթավորում: Հաշվապահական փաստաթղթերի կազմում: Հաշվետվությունների կազմում, ներկայացում տնօրինությանը: Աշխատավարձի հաշվարկ: Օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրկանացում, կազմակերպում: Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ և ՀԾ Առևտուր, e-Invoicing, MS Word, Excell, Outlook հմուտ տիրապետում: Բարձրագույն կրթություն-տնտեսագիտական/հաշվապահական/: 5 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում: Անալիտիկ ունակությունների առակայությունը:
Աշխատավարձ` 300 000 – 500 000
Այլ նշումներ` Երևանի կենտրոնից տեղափոխումը աշխատավայր և հակառակ ուղղությամբ անվճար է։

Արտադրություն և ծառայությունների մատուցում

Ընկերություն` Արտադրություն և ծառայությունների մատուցում
Հասցե` Երևան-Արմավիր
Էլ. փոստ` Laura-gevorgyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Գլխավոր հաշվապահի բոլոր պարտականությունները
Աշխատավարձ` Բարձր
Այլ նշումներ` Խնդրում ենք Ձեր CV-ները ուղարկել վերը նշված էլ. հասցեին: Ընտրված մասնակիցների հետ մենք կապ կհաստատենք:

ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, սակայն հայտարարություն չի ներկայացրել

Իրինա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար “Հարկերի մասին” օրենքի 26 հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ: