0

Հերթական արձակուրդի ժամանակ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մանուշ.

Բարև Ձեզ ես համայնքային ծառայող եմ և աշխատում եմ գյուղապետարանում որպես գանձապահ: Խնդրում եմ ասացեք, հերթական արձակուրդի ժամանակ իմ անչափահաս երեխայի համար օր չի՞ ավելանում:Կանխավ շնորհակալություն:

Tags:

 
7

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, կարող է արդյոք աշխատողը 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատել 3 օր 6 ժամ, և իրար հաջորդող 2 օր 12 ժամ, ընդհանուր 42 ժամ:
Կանխավ շնորհակալ եմ:

Tags:

 
3

Աշխատավարձի հաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Armen.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում:
Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային):
Կանխավ շնորհակալություն

Tags: ,

 
1

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 ՀԾ Հաշվապահ, ՀԾ հաշվապահական համակարգեր

Gagik.

Ինչպե՞ս անել, որ ՀԾ-Հաշվապահ համակարգում արձակուրդայինի հաշվարկի ժամանակ 30.4 գործակցի փոխարեն կիրառվի 21-ը:

Tags: ,

 
1

Աշխատավարձի վճարում բանկի միջոցով

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Anush.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կա՞ օրենքի նոր փոփոխություն, որով սկսած 60000դ աշխատավարձի դեպքում աշխատավարձը վճարվում է բանկի միջոցով:

Tags:

 
0

Արձակուրդային հաշվելիս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 ՀԾ Հաշվապահ, ՀԾ հաշվապահական համակարգեր

Դավիթ Ասատրյան.

ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագիրը արձակուրդային հաշվելիս այն բաժանում է 2 մասի` “ընթացիկ” և “ապագա”, և եկամտահարկը հաշվարկվում է այդ հանգամանքը հաշվի առնելով: Հաջորդ ամսում “ապագան” դառնում է “ընթացիկ-նախորդ”:Խնդրում եմ ասացեք դրա օրենսդրական հիմքը, այսինքն ՀՀ օրենքը կամ կառավարության որոշումը: Ստացվում է որ, օրինակ 100000 դրամ դրույքչափով աշխատողը, որի արձակուրդայինը կազմել է 200000դրամ (պարգևատրությունների հետևանքով)գնացել է արձակուրդ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 30-ը, հետո աշխատել է մեկ օր (օգոստոսի 31-ը) և դիմում է տվել ազատվել աշխատանքից, այսինքն օգոստոսի 31-ի ժամը 18.00-ին, ապա համաձայն ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագրի նա պարտք է մնում ինչ-որ 987 դրամ: Եվ եթե պահվի այդ գումարը աշխատողից, ապա կստացվի անօրինական պահում, եթե այդպիսի օրենք կամ որոշում չկա:
Հարցս ուղղում եմ նաև “Հայկական Ծրագրեր” ՍՊԸ-ին:

Tags: , ,

 
2

2 աշխատանքային գրքույկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Tags: ,

 
0

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է արվեն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Arthur.

Հարգելի բարեկամներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է արվեն, երբ հիմնարկությունը իր աշխատակցին ուղարկում է հեռակա ուսուցման Հայաստանի որևէ համալսարան:

Tags: ,

 
1

Տերմինալի վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Ելենա.

Գոյություն ունի՞ այնպիսի օրենք, որ Տերմինալով ֆիքսված հասույթը պետք է ՀԴՄ – ով նույնպես ցույց տալ:

Tags: ,

 
2

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Աննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , ,

 
4

Հաշվապահական դասընթացներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Մարինե.

Որտե՞ղ կարող եմ հաշվապահական դասընթացների գնալ և կարճ ժամանակում տիրապետել մասնագիտությանը:

Tags: ,

 
0

Ծանուցագրի ձև

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մարինե.

Բարև Ձեզ
կարող եք ինձ ուղարկել աշխատանքային պայմանների էական փոփոխությունների վերաբերյալ աշխատողին տրվող ծանուցման ձև:
Շնորհակալություն:

Tags: ,

 
5

Երեխայի խնամքի նպաստ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մանուշ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
10

Շինանյութի մանրածախ առևտուր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. …շարունակություն

Tags: , , , , , ,

 
1

Անաշխատունակության թերթիկ վերցնելու համար

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Գարիկ.

Ի՞նչ փաստաթղթեր են պարտադիր անաշխատունակության թերթիկ վերցնելու համար պոլիկլինիկայից, բացի անձնագրից և սոց քարտից, եթե գրանցված ես մարզում, սակայն Երևանում ես ապրում: Շնորհակալություն

Tags:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank