Ավելացվել են փաստաթղթեր
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|
Աշոտ 27.
Ես խնդրում եմ ինձ օգնեք:Ես ուզում եմ վերապատրաստվեմ որակավորման քննություններին,ինձ լավ մասնագետի տեղ ասեք,միայն անհատական:Խնդրում եմ ուսումնական կենտրոններ չլինեն:
Ash-88888 շնիկ mail.ru
Արթուր Մարտիրոսյան.
Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:
Արթուր Մարտիրոսյան.
Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:
ARM.
Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսեկան սոց., ի՞նչ տուժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:
Կանխավ շնորհակալություն:
Gayane.
Բարև բոլորին.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար:
Կանխավ շնորհակալ եմ…
Hasmik.
Հարգելի կոլեգաներ ասացեք խնդրեմ, եթե հարկայիը կազմակերպություն դրամարկղային գրքի վրա կալանք է դրել, կազմակերպությունը որքա՞ն ժամանակ անց կարող է իր այլ կարիքների համար ելքեր կատարել: Նախապես շնորհակալություն:
Դավիթ Ասատրյան.
Ընկերությունը ապրանք է ներմուծում, որի համար պետք է վճարի մաքսատանը 600000 դրամ, ձևակերպվում է այն, սակայն չի վճարում և չի հաշվանցվում ԱԱՀ-ից, մնում է պարտք: Մեկ տարի այդ ընկերությունը պետությանը վճարում է 1մլն-ից ավելի ԱԱՀ, ընդանրապես, ընթացիկ գործունեությունից: Եվ մաքսատնից ասում են, որ Ձեր 600000դրամ պարտքը զրոյացել է, քանի որ վճարվել է 1մլն-ից ավել ԱԱՀ: Արդյոք կա՞ այդպիսի օրենք:
Դավիթ Ասատրյան.
Հարգելի կոլեգաներ: Ալֆա ՍՊԸ 2009թ. ապրանքներ է վաճառել 99 տոկոսը մեկ հարկ վճարողի, և հանդիսանում է ԱԱՀ չվճարող: 2010թ. ստեղծվեց Բետա ՍՊԸ, որը շարունակեց նույն գործը: Հիմա 2011թ.-ին Ալֆա ՍՊԸ կարող է ասպարեզ գա և շարունակի վաճառքը մեկ տարի, իսկ Բետա ՍՊԸ-ն 2012թ.-ին: Եվ այդպես շարունակ: Կենտ տարեթվերը Ալֆան, Զույգ տարեթվերը Բետան: Նպատակը ԱԱՀ-ով չհարկվելն է: …շարունակություն
Աննա.
Բարև: Ես շատ կուզեի, որ ինձ օգնեիք հետևյալ հարցով.
Ըստ ԱՕ 110 հոդվածի` գործատուն պետք է ծանուցում ներկայացնի աշխատողին պայմանագրի լուծման համար, ինձ կարո՞ղ եք ուղղություն տալ, թե ինչպիսին պետք է լինի ծանուցումը, բովանդակությունը, շնորհակալություն:
Ժաննա.
Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ:
Սկսնակ հաշվապահ:
Արմինե.
Բարև Ձեզ, շատ շնորհակալ կլինեմ, որ կարողանաք պատասխանել իմ հարցին: Եթե ես ցանկանում եմ բացել մի փոքրիկ օֆիս, և այդ օֆիսը հնարավոր է առաջիկա ամիսների ընթացքում շահույթ չունենա, այդ դեպքում ես ի՞նչ շահութահարկ պետք է վճարեմ: Իսկ ընդհանրապես փոքր եկամուտ ունեցող հիմնարկի համար ավելի լավ է “պարզեցված հարկի” միջոցով վճարել հարկերը, թե հակառակը:
Պատասխանի համար կանխավ շնորհակալություն:
Արփինե.
Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք, թե սրճարանների, ռեստորանների համար հաստատագրված վճարը որոշվում է ըստ սեղանների քանակով, թո ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է մեկ սեղանի համար օրենքով սահմանված հաստատագրված չափը:
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan