6

Միջին օրեկան աշխատավարձ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Աննա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ!
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում):
Նախապես շնորհակալություն!

Tags: ,

 
1

Նպատակային արձակուրդ գնալիս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Ռոզա.

Բարև ձեզ, ասացեք խնդրում եմ, ֆիզից ֆիզ գնալիս հաշվարկը ինչպե՞ս է կատարվում:

Tags:

 
5

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Hasmik.

Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:

Tags: , , ,

 
4

Որակավորման քննություններ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ,
Իմ մոտ հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեսթերի) ցանկը` հարցաշարը հաստատված ՀՀ Ֆինանսերի և էկոնոմիկայի նախարարի 2006թ. փետրվարի 20-ի N 172 հրամանի N1 հավելվածով:
Ասացեք խնդրեմ, սա վերջինն է, թե՞ նորից փոփոխվել է:
Եթե ինչ-որ մեկը ունի սրանից նոր հարցաշար խնդրում եմ արձագանքել:

Tags: ,

 
16

ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Geghecik.

Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը:
Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Tags:

 
3

Գործուղում ԼՂՀ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Yanna.

Խնդրում եմ օգնեք ինձ…Ասեք ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15 -17 ժամ, ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր,հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ ասեք, այս դեպքում արտաժամ հաշվարկելու եմ, թե ոչ,և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:

Tags: , ,

 
6

Աշխատողին ազատելուց

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , ,

 
3

Արձակուրդի վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Ժաննա.

Բարև ձեզ: Ես նոր եմ աշխատում հաշվապահ եվ խնդրում եմ ինձ օգնեք:
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս են հաշվում վարչական աշխատողի արձակուրդը:

Tags: ,

 
5

Արձակուրդայինի հաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մելինե.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն …շարունակություն

Tags: , , , ,

 
6

Արտաժամյա և գիշերային աշխատանքի հաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Արթուր.

Ինչպե՞ս հաշվարկել արտաժամյա և գիշերային աշխատանքը:

Tags: ,

 
1

Հավելավճարների հարկում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արմինե.

Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:

Tags: ,

 
1

Անհատույց վարձակալություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Այլ, Հարց ու պատասխան

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Tags: , , , , ,

 
2

Արդյոք պետք է փոխվի աշխատանքային պայմանագիրը

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Սյուզի.

Եթե աշխատողը նույն գործատուի մոտ տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի արդյոք պետք է փոխվի նրա աշխատանքային պայմանագիրը , եթե ոչ ապա խնդրում եմ պատասխանեք ինչ անել: Նախապես շնորհակալ եմ…..

Tags:

 
0

Մասնակցե´ք նոր հարցմանը

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/08/2010 Կայքի նորություններ

Հարցում

Հայտնե´ք Ձեր կարծիքը Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ Accountant.am – ի` 2 հարցից բաղկացած նոր հարցման միջոցով:

Tags: , ,

 
3

Կորուստների դուրս գրման ակտ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Հասմիկ.

Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:
Կանխավ շնորհակալություն

Tags: ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank