Tag: ճանապարհածախս

Գործուղման ձևակերպում

Արմեն․

Աշխատակիցը մեկնում է արտերկիր՝ մասնակցելու կոնֆերանսի զեկուցման համար, որը տևելու է մեկ օր։ Վերադարձի տոմսը կոնֆերանսից հետո 4 օր հետո է։ Ինչպե՞ս ձևակերպել գործուղումը։ Քանի՞ օրն է հնարավոր ձևակերպել որպես գործուղում։

Ավիատոմսի ձեռքբերում

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի․

1․ Եթե գործուղվող աշխատակիցը ձեռք է բերել ավիատոմս, որի համար հաշիվ չի գրվել կազմակերպությանը, գումարը ենթակա՞ է շահութահարկից նվազեցման

2․ Եվ, եթե կազմակերպությունը օնլայն ավիատոմս է պատվիրում ոչ ռեզիդենտից և ինվոյս է վերցնում, գումարը ենթակա՞ է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման և շահութահարկից նվազեցման

Գործուղման ծախսերի ձևակերպում

Գրիգոր․

Բարև Ձեզ: Էրազմուս + ծրագրով ԲՈՒՀ-ի աշխատակիցները մեկնում են գործուղման ՀՀ կամ Եվրոպա: Ծրագիրը նախատեսում է ճանապարհածախսի, կեցության ծախսերի հաստատուն գումար (գումարները երևում են բոլոր հրավերներում): Առահաշիվ տալիս ենք նշված գումարները: Հարցս այսպիսին է՝ ենթադրենք՝ ծրագիր նախատեսում է 300 եվրոյին համարժեք դրամ ճանապարհածախս, սակայն տոմսի արժեքը 200 եվրոյին համարժեք դրամ է, ինչպե՞ս ձևակերպել տարբերություն 100 եվրոյին համարժեք դրամը և ո՞ր գումարը համարել շահութահարկի հարկման գծով ծախս, նույնն է նաև կեցության ծախսերը (օրապահիկ և հյուրանոց): Խնդրում եմ փորձ ունեցող հաշվապահներին մանրամասն գրել, և եթե կարելի է օրենքի հղում գրեք: Շնորհակալ եմ նախապես։

Տոմսի առցանց ձեռքբերում

Գրիգոր․

Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Փորձագետի ծախսերի փոխհատուցում

Դավիթ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։

Գործուղման ծախսեր

Գրիգոր․

Դասախոսը դրամաշնորհային ծրագրի ղեկավար է, ծրագիրը նախատեսում է արտասահման գործուղում գնալու ճանապարհածախսի և օրապահիկի ֆիքսված գումար: Գործուղումից ետ գալուց հետո, պահանջում ենք ինքնաթիռի համար վճարված գումարի invoice-ը, չի ներկայացնում՝ ասելով, թե ծրագիրն ինչքան նախատեսում է, այդքան էլ պետք է վճարենք: Վճարել ենք առհաշիվ: Հարցս՝ ինչպե՞ս կարող ենք ինքնաթիռի տոմսի արժեքը հիմնավորել:

Գործուղման ծախսերի հաշվարկ

Գոհար․

Աշխատակիցը մեկնել է Դուբայ 27.09.2022- 07.10.2022թ գործուղման (առկա է գործուղման վկայականը կնքված), վերադառնալով՝ ներկայացրել է միայն ինքնաթիռի տոմսը և հյուրանոցի ամրագրումը առանց գումարի կտրոնի։ Ինչպե՞ս հաշվարկեմ 11 օրվա ծախսերը։

Գործուղում արտասահման

Գրիգոր.

Բարև Ձեզ:
Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով:
Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը:
Շնորհակալութկուն:

Գործուղում ՀՀ տարածքում

Անի.

Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:

Գործուղում ՀՀ տարածքում

Կիմա․

Բարև ձեզ։ Եթե դպրոցի հաշվապահը գործուղվում է մարզ՝ հաշվետվություն հանձնելու, գնալ գալու մեկ օրվա համար ինչքա՞ն պետք է վճարվի /68կմ հեռավորության/։ Օրապահիկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Գործուղում ՀՀ տարածքում

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է գործուղմանը: Եթե աշխատակիցը գործուղման է գնում ՀՀ տարածքում` ամեն օր, և հետ է գալիս, կարելի՞ է արդյոք ամսվա մեջ իր աշխատավարձի չափով գումար դուրս գրել ելքի օրդերով՝ առանց հիմնավորումների: Ցանկացած ինֆորմացիա գործուղման հետ կապված օգտակար կլինի: Շնորհակալություն:

Գործուղում

Սոնա.

Բարև Ձեզ: Կարող եք օգնել` ինչպե՞ս պետք է հաշվարկվի արտասահմանյան և տեղական գործուղումները: Հղում կարո՞ղ եք տալ:

Ճանապարհածախս

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. ո՞վ է տեղյակ, որ աշխատակցին եռամսյակը մեկ տրամադրվում է ճանապարհածախս, դա միայն ուսուցիչներին է վերաբերվու՞մ, թե՞ նաև այլ աշխատակիցներին:

Օրապահիկ, թե՞ ճանապարհածախս

Մարիետա.

Բարև ձեզ: Վանաձորից Ծաթեր գյուղ, նույն օրը վերադարձել է, օրապահիկ հասնու՞մ է, թե՞ միայն ճանապարհածախս ենք վճարում:

Գործուղման ծախսեր

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:

Որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը

Նառա.

Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը՝ օրապահիկը, գիշերավարձի ծախսը, ճանապարհի ծախսը առանձին-առանձին:

Նախապես շնորհակալություն:

Օրապահիկի վերաբերյալ

Տաթևիկ.

Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում:

Կանխավ շնորհակալություն:

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Լիանա.

Հարգելի հաշվապահներ,

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Շնորհակալություն:

Օրապահիկի վճարում

Անահիտ.

Բարև ձեզ:

Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:

Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն.

Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն: