Tag: շարժիչային յուղ

Բնապահպանական հարկ ավտոտեխսպասարկման կետի համար

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։

Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն

Եվա․

Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվելու է ավտոնյութերի (յուղեր, խնամքի նյութեր, ժանգ հեռացնող հեղուկներ, ապակի մաքրող հեղուկ) արտադրությամբ: Խնդրում եմ կասե՞ք՝ այս գործունեության համար լիցենզիա կամ պարտադիր փորձաքննություն կա՞։

Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Շարժիչային յուղի ներմուծում

Արեն․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղ: Ներմուծման ԱԱՀ որոշվում է ապրանքի արժեք + ակցիզային հարկ: Շրջ. հարկի հաշվետվության մեջ ապրանքի ձեռքբերման ծախս ակցիզային հարկը պետք է կրկնակի՞ ներառվի, այսինքն մեկը որպես ԱԱՀ հարկման բազա, մյուսը՝ վճարված ակցիզային հարկ, թե՞ ոչ: Հոդվածը կետը գիտեմ, խնդրում եմ արձագանքել հստակ պատասխանով՝ առանց օրենքի կետի կամ հոդվածի հղում կամ քոփի փեստ անելով: Կանխավ շնորհակալ եմ։

Ակցիզային հարկի պարտավորություն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Շարժիչային յուղի ներմուծում

Ռուսլան․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է մեքենայի շարժիչային յուղ, որի համար հաշվարկվել է ակցիզային հարկ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ներմուծման հայտարարության 14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ սյունակներում ինչպե՞ս արտացոլել ակցիզը, եթե մաքսային արժեքը եղել է 100 000 դրամ, ակցիզը հաշվարկվել է կգ ի համար 530 դրամ։ Հնարավո՞ր է տվյալ սյունակներում ոչինչ չգրել, բայց ԱԱՀ-ի հարկման բազա 15-րդ սյունակում գրել մաքսային արժեք + ակցիզային հարկ։

Վաճառքի առանձնացում սպասարկումից

Վահագն․

Բարև Ձեզ։

Ավտոտեխսպասարկման կետը բացի մեքենաների տեխզննումից և վերանորոգումից վաճառում է նաև յուղ և որոշ նյութեր մեքենայի սպասարկման համար։ Ենթադրենք՝ մեքենայի յուղի փոխարինման ժամանակ կատարվում և յուղի վաճառք և յուղի փոխարինման ծառայություն, 1 ՀԴՄ-ո՞վ պետք է տպվի միանգամից յուղի և սպասարկման ընդհանուր գումարը։ Շրջհարկով հարկման դեպքում պե՞տք է առանձնացվի այդ ապրանքի վաճառքը և սպասարկման գումարը տարբեր դրույքաչափերով հարկման համար։

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն: