Tag Archive: ազատում

Dec 09 2016

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա.

Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Dec 05 2016

Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել

Ani.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք, շտապ է պետք.
Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001 թվականին ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:

Nov 30 2016

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

Քնարիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Nov 21 2016

Վերջնահաշվարկ

Vergi.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արաձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000դր․ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Oct 25 2016

Արդյո՞ք կարող են աշխատողին ազատել աշխատանքից

Satenik.

Բարև ձեզ: Մեկ հարց.
կարո՞ղ են ֆիզ. արձակուրդի կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատողին ազատել աշխատանքից:

Oct 15 2016

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:

Oct 12 2016

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել:

Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին:
2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ:

Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ:

Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալ եմ:

Oct 10 2016

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը

ԱՆԻ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակիցին նույն աշխատավայրում տեղափոխում է այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Sep 30 2016

Վերջնահաշվարկի վճարման կարգ

Ruzanna.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ ներկայացնել վերջնահաշվարկի վճարման կարգը: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.10.2010-ից և ազատվել 01.09.2016 ից:

Sep 14 2016

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Naira.

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 111 հոդվածի:
Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ աշխատողի կարգավիճակը համատեղությունից` հիմնականի փոխելու համար:

Sep 07 2016

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսեկան մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Sep 06 2016

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:

Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

Aug 31 2016

Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի:
Կանխավ շնորհակալություն:

Aug 25 2016

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Ani.

Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ-ից, ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ.-ին, աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:

Aug 15 2016

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ

Հերմինե.

Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:

Aug 15 2016

Արդյո՞ք աշխատողը ունի չօգտագործված արձակուրդի օրեր

liana.

Խնդրում եմ պարզաբանել` ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5 օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014 ուս. տարվա համար՝ 35օր, 2014-2015՝ 35օր և 2015-2016՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր:

Aug 09 2016

Աշխատանքից ազատման հրամանի օրինակ

Խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքից ազատման հրամանի օրինակ:

Aug 02 2016

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից

Լաերտ.

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից, դա ինքնաբերաբար հանգեցնու՞մ է արդյոք պայմանագիրը լուծելուն:

Jul 12 2016

Աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագիր

Հերմինե.

Խնդրում եմ ուղարկել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագրի ձև:

Jul 06 2016

Աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի

Լենա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից:

Jun 20 2016

Համատեղությամբ աշխատողին արդյո՞ք հասնում է ամենամյա արձակուրդ

Հարգելիներս օգնեք խնդրում եմ

Ես աշխատում եմ երկու ՊՈԱԿ-ներում համատեղությամբ: Պարտադի՞ր է արդյոք ամենամյա արձակուրդի ժամանակ ոչ հիմնական աշխատավայրից ինձ վերջնահաշվարկով հեռացնել, սեպտեմբերին կրկին ընդունել: Արդյո՞ք ինձ չի հասնում արձակուրդ:

Կանխավ շնորհակալություն:

May 20 2016

Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ, օգնեք հաշվել վերջնահաշվակը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ, ազատվել է աշխատանքից 01.04.2016թ, յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դր: Աշխատանքային շաբաթը 5 օրյա է:

May 16 2016

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե.

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:

May 06 2016

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ

Elena.

Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:

Apr 29 2016

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Mariana.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Apr 11 2016

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Խնդրում եմ օգնել ինձ հաշվել իմ վերջնահաշվարկը: Աշխատանքի եմ ընդունվել 2015 թվականի հունիսի 23-ին, ազատվել 2016 թվականի մարտի 30-ին, այդ պահին ունեի օրենքով արձակուրդ 30 աշխատանքային օր, դրույքաչափը 187 000 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդ չեմ ցնացել այդ ընթացքում: Որքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանամ:

Apr 09 2016

Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը

Լիկա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն:

Feb 03 2016

Կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ

Քնարիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ տնօրենին ազատու՞մ են:

Dec 14 2015

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

gayane.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Աշխատողը իր հերթական ամենամյա արձակուրդից օտվելուց հետո, աշատելով 15 օր, գնացել է իր հաշվին արձակուրդ 60 օր ժամկետով, ապա ազատվել աշխատանքից` դիմումի համաձայն: Այդ դեպքում աշխատողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ: Շնորհալալություն:

Nov 09 2015

Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Astghik.

Բարև ձեզ, կխնդրեի օգնել. ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող է նշանակվում, որի պայմանագրում նշված է ժամկետը՝ մինչև հիմնական աշխատողի ֆիզ. արձակուրդից վերադառնալը: Փոխարինողն ինքը գնում է ֆիզ. արձակուրդ, այդ ընթացքում հիմնական աշխատողը հետ է վերադառնում աշխատանքի, ի՞նչ է կատարվում փոխարինողի հետ, արդյո՞ք ազատվում է աշխատանքից, թե՞ գտնվում է ֆիզ. արձակուրդում:

Nov 09 2015

Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 14 2015

Ո՞ր հոդվածը նշել ազատման հրամանում

Garik.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասղանեք` եթե աշխատողը անորոշ ժամկետով կնքված պաըմանագիրը լուծում է իր նախաձեռնությամբ, ազատման հրամանում ո՞ր հոդվածն է նշվում` “109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը”, թե` “112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն”: Նախապես շնորհակալություն:

Sep 10 2015

Վերջնահաշվարկի կատարում

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը.
աշխատողը աշխատել է 01.07.2010թ -01.08.2015թ, արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ. 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվում է աշխատանքից, միջին ամսեկանը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ, 2011թ, 2012թ, 2013թ, և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:

Sep 10 2015

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Adriana.

Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:

Jun 24 2015

Աշխատանքից ազատելու ծանուցման ձև

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատողին աշխատանքից ազատելու ծանուցման ձև najaryan88 շնիկ mail.ru

May 29 2015

Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսեկան հղի աշխատողին ազատել աշխատանքից

ՎԱԼՅԱ.

Բարև ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել.
ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի, արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրա բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ, ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսեկան հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:

May 07 2015

Արդյո՞ք աշխատողը իրավունք ունի չօգտագործված արձակուրդի փոխհատուցում ստանալու

Gayane.

Բարև ձեզ:
Ես ուսուցչուհի եմ դպրոցում, սակայն մտադիր եմ աշխատանքից հեռանալ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Կուզենայի իմանալ` ես իրավունք ունե՞մ հուլիս ամսվա արձակուրդայինը ստանալու: Շնորհակալություն:

May 07 2015

Ո՞վ է վճարում նպաստը

Ռուզաննա.

Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:

May 05 2015

Ո՞րն է գործատուին ծանուցելու մաքսիմալ ժամկետը

Sona.

Բարև ձեզ:

Օրենքը նախատեսում է, որ աշխատանքից ազատվելուց 14 օր առաջ պիտի տեղեկացնենք գործատուին, եթե պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ: Իսկ որքա՞ն է մաքսիմալ ժամկետը, որը պայմանագրով կարող է նախատեսված լինել:

Շնորհակալ եմ նախապես:

Apr 10 2015

Արդյո՞ք հնարավոր է հրաժարվել սոց. վճարից

Gayane.

Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:

Mar 11 2015

Ծանուցման ձև

Garik.

Խնդրում եմ շտապ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքից ազատման ծանուցման ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 05 2015

Արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ աշխատողի հետ այլ աշխատանքի տեղափոխման դեպքում

Գագիկ.

Բարև ձեզ:
Ես աշխատել եմ համալսարանում` որպես վարչական կազմ: Հիմա ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն` աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բայց ներկայումս շարունակում եմ աշխատել նույն համալսարանում ժամավճարային սկզբունքով: Նշեմ, որ աշխատանքային գրքույկս ազատման հետ միաժամանակ վերցրել եմ և հիմնական աշխատող այլևս չեմ հանդիսանում: Վերջնահաշվարկի կարգում կա այսպիսի կետ – “1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում”: Խնդրում եմ ինձ ասեք` տարածվու՞մ է դա իմ վրա, թե՞ ոչ: Եվ ըստ այդմ կարո՞ղ եմ պահանջել վերջնահաշվարկ այս պարագայում:

Feb 22 2015

Ինչպե՞ս ազատել աշխատողին

GOHAR.

Խնդրում եմ շտապ պատասխանեք:
Աշխատողը մահացել է հունվարի վերջում, հիմա պետք է անձնական գրասենյակի աշխատողներ պատւհանից ազատել աշխատանքից, բայց իր անունը չեմ տեսնում աշխատողների ցուցակում, սակայն երբ ուզում եմ լրացնել եկամտայինի հաշվետվությունը, անունը կա աշխատողների ցուցակում (ես աշխատավարձ և վերջնահաշվարկ պետք է ցույց տամ): Ինչպե՞ս վարվեմ, որևէ մեկիդ մոտ այդպիսի իրավիճակ եղե՞լ է: Կանխավ շնորհակալություն:

Feb 19 2015

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատանքից աշխատակցին

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ, 18 շաբաթական հղի եմ, գործատուիս ասել եմ բանավոր, բայց գրավոր տեղեկություն կամ հղիության մասին տեղեկանք չեմ ներկայացրել, արդյո՞ք նա իրավունք ունի մինչև իմ ֆիզ. արձակուրդը ինձ հեռացնել աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ:

Feb 09 2015

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Dec 25 2014

Ո՞վ է վճարելու նպաստը

NM.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է:
Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:

Dec 17 2014

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ani.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի ընկերությունում 6 տարի, տարբեր պաշտոններում և տարբեր աշխատավարձերով: Մի քանի օր առաջ կազմակերպության այդ մասնաճյուղը փակվեց, այսինքն ես մնացի առանց աշխատանք: Կասե՞ք` գործատուն ինձ պետք է վճարի՞ փոխատուցում (օրինակ, 2 ամսվա աշխատավարձ), և մի հարց` ինչպե՞ս են անելու վերջնահաշվարկը, քանի որ տարբեր տարիների ստացել եմ տարբեր աշխատավարձներ, ամեն տարվա համար առանձի՞ն են հաշվելու, թե՞ այլ կերպ, և արդյո՞ք ինձ պետք է վճարեն 6 տարվա չգնացած արձակուրդներիս համար, թե՞ ավելի քիչ ժամկետ են հաշվում: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանեք, նախապես շնորհակալություն:

Dec 08 2014

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն.

Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:

Sep 24 2014

Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն

NArek.

Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից:
Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:

Sep 11 2014

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

Mari.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Տնօրենին պե՞տք է ազատել աշխատանքից, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Older posts «