Մարիաննա Ս.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:
![]() |
![]() |
Sep 05 2018
Մարիաննա Ս.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:
Aug 01 2018
Արման Մ.
Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:
Jul 16 2018
Գրիգոր Ս.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:
Jun 23 2018
DA VO.
Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:
Jun 01 2018
Գորիկ Ա.
Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:
Feb 26 2018
Vardan.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:
Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան
Jan 15 2018
Davit Navasardyan.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն, որն աշխատել է ԱԱՀ-ով, 2017 թվականի նոյեմբերին ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ստացել է անշարժ գույք (նպատակային նշանակությունը` բնակավայր, հողատեսքը` հասարակական կաուցապատման) և գրասենյակային պարագաներ: 2018 թվականից աշխատելու է շրջանառության հարկով:
1. Արդյո՞ք պետք է և ինչպե՞ս պետք է հարկվեմ
2. Խնդրում եմ նշել համապատասխան օրենքները
Oct 28 2017
Yulia.
Բարև ձեզ:
Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:
Oct 02 2017
Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Aug 01 2017
Շավարշ.
Բարև ձեզ:
ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսեկան եկամտային հարկի հաշվետվություն:
Oct 12 2016
Hrant.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք:
Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:
Aug 09 2015
Անահիտ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` եթե շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչպե՞ս պետք է հարկվի: Կանխավ շնորհակալություն:
May 07 2015
Գևորգ.
Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ
Jan 23 2014
Էդգար.
Հարգելի հաշվապահներ,
3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:
Jan 23 2014
Վահագն.
Հարգելի հաշվապահներ,
Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:
Jan 17 2014
Gohar.
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Jan 12 2014
ԽՈՐԵՆ Ս.
Բարև ձեզ:
Շնորհավոր Ամանոր:
Ես ցանկանում եմ հիմնել անշարժ գույքի գործակալություն: Խնդրում եմ ցույց տաք ճանապարհ` ինչի՞ց սկսել, եթե ցանկանում եմ այն աշխատացնել որպես ԱՁ: Եվ յուրաքանչյուր աշխատողի համար ի՞նչ հարկեր կամ տուրքեր կան: Հարկման ի՞նչ առանձնահատկություններ կան: Խնդրում եմ նկարագրել հնարավորինս մանրամասն: Կանխավ շնորհակալություն:
Oct 08 2013
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կոոպերատիվին պատկանող անշարժ գույքը լուծարումից հետո անցնելով կոոպերատիվի անդամներին պարտադիր հարկվում է ԱԱՀ-ով:
Jul 19 2013
Ojaxrelty.
Խնդրում եմ տրամադրեք անշարժ գույքի վարձակալության դադարեցման պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալութուն:
Apr 25 2013
Արման.
Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Apr 18 2013
Աննա.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:
Apr 17 2013
Աղբյուր` PanARMENIAN.Net
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը:
Oct 01 2012
Հարություն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:
Aug 30 2012
Թեհմինե.
Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:
Jun 27 2011
KARA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք այս հարցում.
ՍՊԸ- ն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որը ձեռք է բերել ֆիզ. անձից 2001 թվականին և վաճառել է 2011թ-ին ուրիշ ՍՊԸ-ի: Ձեռքբերման արժեքը 8 միլիոնով պակաս արժեք է ունեցել օտարման արժեքից: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարի ՍՊԸ-ն:
Jun 10 2011
Իննա.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը գնել է անշարժ գույք բազմահարկ շենքի որևէ հարկում և նկուղում ավտոկայանատեղի (parking): Սեփականության վկայականում հողամասին վերաբերող տվյալներ երկուսի դեպքում էլ բացակայում են: Բայց լրացուցիչ տվլալներում նշվում է՝ սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման X քմ և Y ք.մ. հողամասի նկատմամբ կազմում է Z/G: Բնականաբար շենքում գտնվող տարածքի համար հաշվարկվելու է գույքահարկ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հաշվարկվելու է հողի հարկ տարածքի համար, և ի՞նչ հարկ է հաշվարկվելու ավտակայանատեղիի համար (գույքի, հողի), և եթե գույքի, ո՞ր տոկոսադրույքով կայանատեղին: Ասեմ, որ օրենքը կարդացել եմ և թաղապետարանում հարցրել եմ: Խնդրում եմ, թող պատասխանեն փորձ ունեցող հաշվապահները: Նախապես շնորհակալություն:
Jun 10 2011
Իննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:
May 31 2011
Մկրտիչ.
Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:
Jan 25 2011
Եվգենյա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:
Mar 20 2010
Հովհաննես.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Loading...