աշխատանք

Tag Archive: անվտանգության կանոններ

Jun 29 2011

Աշխատողների անձնական քարտեր

Մարի.

Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք ՀՀ օրենքով պահանջվում է աշխատողների համար վարել անձնական քարտեր և ՄԱՏՅԱՆ (Աշխատատեղում աշխատողի անվտանգության տեխնիկայի արտադրական հրահանգման հաշվառման), թե՞ սա պարտադիր չէ: Խնդրում եմ, եթե տեղյակ եք, ապա գրեք, շատ շտապ է: Նախապես շնորհակալ եմ:

May 10 2011

Աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ մեզանից շատերը կազմակերպությունում բացի հաշվապահի աշխատանքից կատարում են նաև շատ այլ պատականություններ, խնդրում եմ օգնեք ինձ, եթե կարող եք: Ինձ անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ, օրինակ, որից ես կարող եմ օգտվել և կազմել նշված կանոները մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալ եմ:

Apr 03 2011

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:

Նախապես շնորհակալություն:

Mar 23 2011

Անվտանգության կանոնների տիպային օրինակ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:

Dec 01 2010

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով

Apr 06 2010

Աշխատողների անվտանգության վերաբերյալ

Տաթևիկ.

Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել:
իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru

Feb 03 2010

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն

Աստղիկ Ավետիսյան.

Հարգելի կոլեգաներ,
Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2.
“Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:”
Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից… ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք… Կարդալ ավելին … »

Dec 22 2009

Անվտանգության կանոնների վերաբերյալ

Alfa Cassiopeya.

Հարգելի Accountant.am
նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին:
Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ, կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված, ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեյի հուշման համար: