աշխատանք

Tag Archive: աշխատավարձ

Dec 22 2011

Արձակուրդայինի հաշվարկ

Հեղինե.

Կարո՞ղ եք օգնել արձակուրդայինների հաշվարկման հարցում: Եթե 2012թ. հունվարի 09-20 ունենամ արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվելու հունվար ամսվա իմ աշխատավարձը: Այն հաշվարկվելու է 7՞ աշխատանքային օրվա համար, թե՞ 12 օրվա համար (միջին տարեկան դրույքաչափը 200 հազար դրամ է, և դրան համապատասխան վճարվելու են 09-20.2012 արձակուրդայինները):

Dec 21 2011

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:

Dec 19 2011

Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար

Սոնա.

Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Dec 18 2011

Աշխատավարձի սինթետիկ հաշվարկ

Գայանե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կատարեմ աշխատավարձի սինթետիկ հաշվարկ (եթե հնարավոր է` լուծված խնդրի տեսքով ու ակտիվների և պասիվների հաշվեկշռի ներկայացմամբ): Նախապես շնորհակալություն:

Dec 16 2011

Աշխատավարձի ուշացում

Edik.

Քանի՞ ամիս գործատուն իրավունք ունի ուշացնելու աշխատավարձը:

Dec 08 2011

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև: Աշխատողը մեր կազմակերպությունում աշխատում է 2010թ-ից: Հուվար ամսին նա չի աշխատել և փոխարենը ստացել է արձակուրդային 63333, փետրվարից 1-ից անցել է սովորական աշխատանքի մինչև նոյեմբերի 30 70000 դրամ աշխատավարձով: Աշխատանքը 5-օրյա է: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:

Dec 08 2011

Միջին օրական աշխատավարձ

Aneta.

Հարգելի հաշվապահներ, տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 3 ամիս և ամեն ամիս ստացել եմ տարբեր աշխատավարձ` 1-ամիս-45000, 2-րդ ամիս-50000, 3-րդ ամիս-55000: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ միջին օրական աշխատավարձը: Կանխավ շատ շնորհակալություն:

Dec 07 2011

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Aneta.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Տվյալ կազմակերպությունում աշխատողը աշխատում է 2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը 2011 (3 ամիս), նոյեմբերից պետք է գնա ֆիզարձակուրդ, ամսական աշխատավարձը 45000 դրամ է: Ինչպե՞ս հաշվարկել նրա միջին ամսական աշխատավարձը և ֆիզարձակուրդի գումարը (ըստ ԱՕ վերջին փոփոխությունների), կանխավ շնորհակալություն:

Dec 03 2011

Եթե աշխատավաձը օրեկան է

Erik.

Կասե՞ք, եթե աշխատավաձը օրեկան է, ապա սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ, և եթե հաշվարկվում է, ապա ինչպե՞ս:

Dec 01 2011

Բյուլետենի հաշվարկ

Ella.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասնելիք ֆիզարձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011-18/04/2012: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Nov 30 2011

Համատեղությամբ աշխատանքի ժամանակ

ՆԱԻՐԱ.

Համատեղությամբ աշխատանքի ժամանակ արդյո՞ք սոց. վճարները պահվում են բոլոր աշխատանքներից ստացվող աշխատավարձերից:

Nov 29 2011

Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի

Թերեզա.

Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի, և անցել է մի քանի ամիս, արդյո՞ք չվճարված մասը պետք է հաշվարկել տուժանքով: Շնորհակալություն:

Nov 23 2011

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Ռուբեն.

Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։

Շնորհակալություն:

Nov 18 2011

Հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ

zara.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում` եթե օտարերկրյա քաղաքացու աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ:

Nov 16 2011

Միջին աշխատավարձ ստանալու համար

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:

Nov 11 2011

Աշխատավարձի հաշվարկ

Տաթև

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչպե՞ս աշխատավարձում հաշվել արհմիության վճարը, և եթե հնարավոր է, մանրամասն գրել որևէ չափի, օրինակ` 150000 աշխատավարձի հաշվարկ պարզ ձևով: Նախապես շնորհակալություն:

Nov 09 2011

Միջին աշխատավարձի հաշվարկ

Diana.

Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:

Nov 08 2011

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Արտակ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը:

Nov 07 2011

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Շուշանիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (հղիության և ծննդաբերությյան նպաստ), եթե անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող ամիսների թիվը պակաս է 12-ից (աշխատել է 6 ամիս):

Nov 03 2011

Միջին աշխատավարձի հաշվարկ

kr.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսեկան աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:

Older posts «

» Newer posts