Tag Archive: աուդիտ

Aug 11 2017

Ներքին աուդիտի որակավորման ստուգման քննությունների պատասխաններ

Sas_1.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել գտնել Ներքին աուդիտի որակավորման ստուգման քննությունների պատասխանները (17.04.2017թ. ուժի մեջ մտած տարբերակի համար):
Կանխավ շնորհակալություն:

Dec 19 2016

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա.

Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

May 10 2016

HR MIR

107

Ընկերություն` HR MIR
Հեռախոս` +374 93 60 80 33
Էլ. փոստ` recruiting շնիկ hrmir.am
Թափուր աշխատատեղ` Head of Internal Audit Department
Աշխատանքի նկարագրություն` Job responsibilities – Define audit objectives and prepare audit plans – Complete on-site business audits, evaluate the effectiveness of controls and writing up reports – Interviewing business teams about working practices and business processes – Challenging current working practices and find ways to improve internal risk controls – Collect and review financial accounts and other data – Proactively evaluate risks and internal controls against changing trends and market/economic conditions – Sharing with the auditees the results of the audit and agree appropriate corrective actions to remedy any non-conformances and the date by which the actions should be carried out – Reviewing compliance, ensuring the organization is adhering to rules, codes or practice, business ethics, internal guidelines and principles – Identify ways in which the organization can deliver better value for money and service Required qualification and competences – Not less than 3 years of Auditing experience in managerial positions – Master’s Degree or equivalent in Economics/Finance – Excellent written and verbal communication skills of Armenian, English and Russian languages – Confident and professional manner – Knowledge of Accountancy and Financial business processes and reporting standards, including IFRS – Strong managerial and leadership skills – Description, design and reengineering of business processes – Ability to achieve results and meet strict deadlines in an effective manner – Analytical skills
Այլ նշումներ` Application procedure and deadline: Interested candidates are kindly invited to send their resumes with the cover letters to recruiting շնիկ hrmir.am, not later than May 20, 2016. Please clearly mention in the subject line of you e mail the title of position “Head of Internal Audit Department” and be informed that only shortlisted candidates will be invited for the interview.

Jan 13 2014

Թափուր աշխատատեղ

206“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Աուդիտորական ընկերության կողմից:

Nov 11 2013

Բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստեր

Եսթեր.

Խնդրում եմ հուշեք` որտե՞ղ կարող եմ գտնել բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստերը:

Nov 08 2013

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Legal Audit LLC ընկերության կողմից:

Jul 11 2013

Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն

Աղբյուր` Panorama.am

Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:

Jan 12 2013

Որակավորման քննության հարցաշար

Վարդան.

Խնդրում եմ հուշեք` որտե՞ղ կարող եմ գտնել բանկի ներքին աուդիտի որակավորման քննության հարցաշար:

Dec 01 2012

Ավելացվել են փաստաթղթեր

“Օգտակար նյութեր” բաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ (նոր)

Aug 05 2012

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Dec 16 2011

Ամենամյա պարտադիր աուդիտ

Էսթեր.

Արդյո՞ք հիմնադրամները պարտավոր են անցնել ամենամյա աուդիտ:

Aug 25 2011

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Սարգիս.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի “Կառավարման տեղեկատվական համակարգեր” բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` “հաշվապահական հաշվառու՞մ”, թե՞ “Աուդիտ”: Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:

May 10 2011

Որակավորման քննությունների հարցաշար

Թադևոս.

Խնդրում եմ ուղարկել աուդիտորների և հաշվապահների որակավորման քննությունների հարցաշարը mkrtat շնիկ mail.ru հասցեով: Կանխավ շնորհակալություն:

Mar 21 2011

Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում

Աննա Բադալյան.

Բարև բոլորին: Ինչպե՞ս “Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում” վերնագրով աշխատությունը բաժանեմ գլուխների: Նախապես շնորհակալություն:

Mar 16 2011

Որակավորվել է 4 աուդիտոր

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության ադյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 179 աուդիտոր:

Աղբյուր` Minfin.am

Apr 07 2010

Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Կարդալ ավելին … »

Mar 11 2010

Աուդիտի կնիք

Տիգրան.

Ընկերությանը անհրաժեշտ է բալանսի աուդիտի կնիք: Չի աշխատում, ունի ընդամենը 570000 ծախսեր 0 եկամուտով: Խնդրում ենք մեզ ասել ինչ գումարով կդրվի կնիք: Խնդրում ենք ուղարկել հեռախոսահամար և հասցե:

Dec 14 2009

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Կարդալ ավելին … »

Oct 14 2009

Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Կարդալ ավելին … »

Jul 28 2009

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Կարդալ ավելին … »