Tag Archive: ապրանքի մնացորդ

Jul 31 2018

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել

Նանե.

Բարև ձեզ, անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Dec 05 2016

Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը

Արթուր.

Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:

Oct 07 2014

Գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը

Աղբյուր` yerkir.am:

ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.

1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,

2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին`

ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Sep 27 2014

Ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձև

astxik.

Հարգելիներս!
Որտեղի՞ց գտնեմ 08.09.2014թ. ֆին. նախարարի 588-Ն հրամանը, ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձևն է: Արլիսում և մի քանի կայքերում ես չկարողացա գտնել, եթե կարող եք, օգնեք: Հարկայիններում կա՞ն, եթե գնել եք, խնդրում եմ սկան տարբերակով ուղարկեք s.arpik շնիկ mail.ru հասցեին, նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Mar 14 2014

Ապրանքային մնացորդի օտարում լուծարման ժամանակ

228

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ենթադրենք, ԱՁ կամ ՍՊԸ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել, սակայն ունի ապրանքային մնացորդ: Ի՞նչ է լինելու այդ ապրանքային մնացորդի հետ, արդյո՞ք առաջանում են հարկեր դրա օտարման հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

Mar 13 2014

Անվանական ապրանքային մնացորդ

astxik.

Հարգելի հաշվապահներ, դուք տեղյա՞կ եք, 2013թ սեպտեմբերի 1-ի դրությամբ որոշում կա՞, որ ապրանքային մնացորդ պետք է ունենաք անվանական:

Jun 05 2012

Արտադրանքի մնացորդի ճշգրտում

Հայկ.

Պատրաստի արտադրանքի իրացման ժամանակ պարզվել է, որ մնացորդում այն չի արտացոլվել, խնդրում եմ օգնել, ճի՞շտ եմ ձևակերպել.

215/811
711/215
221/611
811/341
341/342

Apr 03 2011

Շահութահարկի հաշվարկի հանձնում

Սաթինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, եթե ՍՊԸ ՓՄՁ է, ԱԱՀ-ով չի աշխատում, շահութահարկի տարեկան հաշվետվությունը պարզեցվածո՞վ ենք հանձնում: Եվ եթե այո, ապա այդ ձևի մեջ չի երևում ապրանքի մնացորդը, իսկ մնացած ապրանքները, որոնք չեն վաճառվել, դա հաջորդ տարում կարո՞ղ ենք ծախս ցույց տալ վաճառելու դեպքում: Նախապես շնորհակալություն:

Dec 15 2010

Գործունեության դադարեցում

Արփինե.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են:
Նախապես շնորհակալություն:

Nov 03 2010

Ապրանքային մնացորդ

Արփինե.

Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Jul 22 2010

Ապրանքի մնացորդի ստուգում

ACC.

Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:

Loading...