Tag Archive: արձակուրդ

Oct 10 2012

Արձակուրդի տրամադրման հետ կապված

G.K.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կարելի՞ է արդյոք աշխատակցին փոխադարձ համաձայնությամբ արձակուրդ տալ մինչև 6 ամիս լրանալը: Շնորհակալություն:

Oct 10 2012

2010թ.-ին ինչպե՞ս էր հաշվարկվում արձակուրդային

Վարդ.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` 2010թ.-ին ինչպես էր հաշվարկվում արձակուրդային վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Oct 06 2012

Դրամական հատուցում չօգտագործված արձակուրդի համար

Աշոտ.

1996թ. նոյեմբերից աշխատել եմ համայնքի ղեկավար, այդ ընթացքում արձակուրդից օգտվել եմ 2 անգամ` 2003 թվականին և 12 օր 2011 թվականին: Նոյեմբերին կատարվելու է վերջնահաշվարկ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ ստանալ չօգտագօրծված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում բոլոր տարիների համար, այսինքն` 14 ու կես տարվա համար:

Oct 03 2012

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Գայանե.

Բարև ձեզ: Ես լրագրող եմ, այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ ամսական 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ` այս ընթացքում մինչև երեխայիս երկու տարին լրանալը կարո՞ղ եմ ես թղթակցել և ստանալ հոնորար` միաժամանակ պահպանելով 18.000 դրամը ստանալու իրավունքը: Ինչպե՞ս է սա կարգավորվում օրենքով: Եթե կարող եք, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը, քանի որ չեմ կարողանում համապատասախան բան գտնել օրենքում: Նախապես շնորհակալություն:

Oct 03 2012

Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը

Աստղիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Դուք շատ հարցերում եք ինձ օգնել, խնդրում եմ օգնել նաև այս հարցիս պատասխանը գտնել: Ես գտնվում եմ նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին` այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպե՞ս վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյո՞ք ինձ կհասնի նպատակային արձակուրդ մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե՞ 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Sep 25 2012

Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ

Շուշան.

Բարև Ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ` եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի ասենք 2012թ. օգոստոսի 1-ից, վեց ամիս հետո` 2013թ. փետրվար ամսին աշխատողն իրավունք ունի արձակուրդ գնալու: Չնայած որ տարին փոխվում է, բայց ես պետք է նրան տամ 2012թ. հասանելիք արձակուրդը, թե՞ արդեն 2013թ: Այսինքն հրամանում ինչպե՞ս ձևակերպեմ` տրամադրել 2012թ, թե՞ 2013թ. հասանելիք արձակուրդը: Կանխավ շնորհակալություն:

Sep 14 2012

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Nune.

Աշխատողին կարո՞ղ ենք տրամադրել չվճարվող արձակուրդ երկու տարի ժամկետով:

Sep 14 2012

Նպաստ ստանալու համար

Արտուր.

18000 ստանալու համար մենք ներկայացնում եք երեխայի ծննդականը և տեղեկանք այն մասին, որ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բյուլետենի մասին խոսք չկա: Բայց գործատուն ի՞նչ հիմք ընդունի, ինչի՞ վրա տա տեղեկանքը, եթե բուլետեն չի բերել:

Sep 08 2012

Չօգտագործված արձակուրդի տրամադրում աշխատանքից ազատվելու ժամանակ

Mari.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30 օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:

Sep 06 2012

Արդյո՞ք հասնում է նպաստ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:

Sep 04 2012

Փոխարինող աշխատողին հասանելիք արձակուրդ

Մարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող ժամանակավոր աշխատողին հասնու՞մ է արդյոք ֆիզ. արձակուրդ:

Sep 04 2012

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել արձակուրդները

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` ինչպես ճիշտ կազմակերպել արձակուրդները: Տվյալ ՍՊԸ-ում ես նոր եմ աշխատանքի անցել, աշխատողները 2008թ.-ից առ 2012թ. չեն ունեցել ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք կարող եմ ես 2009, 2010 թվականների համար գրանցել չվճարվող արձակուրդ, որպեսզի խախտում չլինի, թե՞ ավելի գրագետ ճանապարհ կա լուծելու այս հարցը: Խնդրում եմ օգնեք:

Aug 26 2012

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Էմմա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` պատասխանեք հետևյալ հարցիս.
եթե աշխատողը աշխատում է տվյալ կազմակերպությունում 2008թ-ից և նա չի գնացել արձակուրդ, 2012թ մայիս ամսին նա գնացել է արձակուրդ և ցանկություն ունի կրկին գնալ արձակուրդ օգոստոս ամսին, արդյո՞ք կարող եմ նրան տրամադրել վճարովի արձակուրդ, ինչպե՞ս է դա արվում, հրամանը ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ պատասխանատվություն կա այս դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Aug 09 2012

Կարո՞ղ է արդյոք աշխատողը երկարացնել արձակուրդը

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, և 3 տարին լրացել է, բայց երեխան ունի առողջական խնդիրներ, սակայն ներկայացրել է բժշկական փաստաթուղթ, կարո՞ղ է արդյոք աշխատողը երկարացնել իր ֆիզ. արձակուրդը:

Aug 05 2012

Միջին աշխատավարձի հաշվարկ

Arevik.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում:
Կանխավ շնորհակալություն:

Aug 04 2012

Արդյո՞ք պետք է արձակուրդայինի վերահաշվարկ կատարել

Հասմիկ.

Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս, ապա գնացել է 20 օր արձակուրդ` 1 տարվա համար նախատեսված, այնուհետև արձակուրդից վերադառնալուց հետո ազատվել է աշխատանքից, արդյո՞ք արձակուրդայինի վերահաշվարկը պարտադիր է, և եթե չկատարվի վերահաշվարկ, ապա ի՞նչ կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Aug 04 2012

Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Lilu.

Եթե ուսուցիչը ներկայացրել է ծննդաբերության թերթիկ, կարո՞ղ եմ 140 օրը լրանալուց հետո վճարել իր հերթական արձակուրդը:

Jul 31 2012

Քանի՞ արձակուրդային օր է հասնում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` ՍՊԸ աշխատողին քանի՞ արձակուրդային օր է հասնում:

Jul 24 2012

Համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը

olivia.

Արդյո՞ք համատեղությամբ աշխատողներին հասնում և վճարվու՞մ է ամենամյա հերթական արձակուրդը, և քանի՞ տեղից:

Jul 23 2012

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Ruzan.

Բարև Ձեզ:
Ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ տեղեկացրին, որ հաստիքս կրճատվել է: Հնարավո՞ր է` ես դուրս մնամ աշխատանքից:

Jul 14 2012

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Anna.

Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Jul 14 2012

Արձակուրդայինի վճարում

Shahen Tovmasyan.

Հարգելի հաշվապահներ, հարգելի ընթերցող, ես սովորական աշխատող եմ Ա/Ձ մոտ որպես համակարգչային դիզայներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հարցիս պատասխաները:

Արձակուրդ գնալուց ո՞վ է վճարում իմ արձակուրդայինը` Ա/Ձ, թե՞ պետությունը: Եթե իմ աշխատավարձը կազմում է 50.000 դրամ, ապա արձակուրդայինի չափը ինչքա՞ն կլինի: Խնդրում եմ Ձեզ պատասխանել նամակիս, եթե հնարավոր է` գրեք ինձ իմ emailin shahen շնիկ inbox.ru

Անչափ շնորհակալություն:

Jul 05 2012

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Կարինե.

Ես աշխատում եմ դպրոցում: Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը` տարիֆիկացիայով եղած ժամերով, թե այն ավել ժամերով, որոնցով ես վարձատրվում եմ հիմա ուրիշի փոխարեն: Նախօրոք շնորհակալություն:

Jul 04 2012

Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Jul 04 2012

Աշխատողը չի օգտվել արձակուրդի իրավունքից

Արևիկ.

Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2009թ. և ընդհանրապես չի վերցրել արձակուրդ և ուզում է 2012-ին գնա, արդյոք ո՞ր տարվանը կարող ենք տալ:

Jun 26 2012

Հիմնական աշխատողի փոխարեն ընդունվել է փոխարինող

Լիլիթ.

Եթե հիմնական աշխատողի փոխարեն, ով ներկա պահին գտնվում է մասնակի վճարովի արձակուրդում և աշխատանքի է վերադառնալու 2013թ. ապրիլին, աշխատանքի է ընդունվել ժամանակավոր աշխատող, ով գնացել է ֆիզարձակուրդ, վերջինս կարո՞ղ է մինչև երեխայի 2 տարին լրանալը` 2014թ.մայիս, գտնվել մասնակիում, եթե իր հետ պայմանագիրը լրանում է հիմնական աշխատողի վերադառնալու պայմանով` 2013թ.-ի ապրիլ:

Jun 23 2012

Մանկավարժի արձակուրդային օրերի հաշվարկման կարգ

Թամարա.

3 ամիս ժամավճարով աշխատող մանկավարժի արձակուրդային օրերի հաշվարկման կարգին կծանոթացնե՞ք:

Jun 21 2012

Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում

emiliya.

Գործատուն որքա՞ն ժամանակ է վճարում սոց, եթե աշխատողը գտնվում է ֆիզ.արձակուրդում:

Jun 20 2012

Արձակուրդի իրավունքից օգտվելուց հրաժարվելու դեպքում

Kristine.

Իսկ ես կարո՞ղ եմ ֆիզ. արձակուրդի բյուլետենը չներկայացնել և մինչև վերջ գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ: Միայն երբ երեխան ծնվի, վերցնել հերթական արձակուրդ և հետ վերադառնալ:

Jun 19 2012

Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել

Emma.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 – 31.05.2008 և 01.09.2008 – 15.03.2011) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ ցավոք չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին բնականաբար չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ ասեք, ի՞նչ կարող եմ անել:

Jun 14 2012

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Արմինե.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս` եթե մեր կազմակերպության աշխատակիցները ունեն 2008 թվից չօգտագործված արձակուրդներ, ապա ես կարո՞ղ եմ այս տարի իրենց արձակուրդ գնալուց ձևակերպում տալ 2008 թվից սկսած ժամանակահատվածի համար: Այսինքն սկսեմ մարել իր չօգտագործված արձակուրդների ժամանակահատվածից: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 14 2012

Ինչպե՞ս կատարել պահումները

Աղավնի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 14 2012

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

karine.

Խնդրում եմ պատասխանել, ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 14 2012

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

Jun 12 2012

Նպաստի գումարը գերազանցում է վճարվելիք սոց. վճարի գումարը

Ամալյա.

Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնել:
2012 թվականի մայիսի 2-ից մեր աշխատակիցը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդի: Վերջինիս նպաստը կազմել է 1 180 000 դրամ, որը գերազանցում է մեր կազմակերպության կողմից մայիս ամվա համար վճարվելիք սոց. վճարի պարտավորությունը 400 000 դրամով: Կարո՞ղ եք ինձ հուշել` ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հարկային գումարը մնացած մասը ետ ստանալու համար, և նաև եթե դժվար չի` բացատրել, թե որ սյունակում ինչ է պետք գրել:
Կանխավ շնորհակալություն:

Jun 06 2012

Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն

Արտուր.

Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն, նորից ֆիզ. արձակուրդ է գնացել, կարո՞ղ է 18000 ստանալ:

Jun 05 2012

Աշխատանքի վերադառնալու դիմում

Աղավնի.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք. ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, ի՞նչ տեքստով դիմում պետք է գրեմ, և պե՞տք է արդյոք հրաման տրվի իմ` աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 03 2012

Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ

Երանուհի.

Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ`
2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են`

1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից:
2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:

May 30 2012

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Աննա.

Խնդրում եմ օգնել ինձ:
Հիմանական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինող աշխատողին, որը գտնվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ազատու՞մ են աշխատանքից, թե՞ ոչ:

May 30 2012

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Ռոզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:

May 29 2012

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Եվա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսեկան 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը – դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա

May 24 2012

Ա/Ձ գտնվում է հղիության 29-րդ շաբաթում

Koya-cheya.

Բարև Ձեզ, եթե Ա/Ձ կին է, գտնվում է հղիության 29-րդ շաբաթում, ե՞րբ կարող է ստանալ հղիության արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Որտե՞ղ են ներկայացվում համապատասխան փաստաթղթերը, եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում:

May 22 2012

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Lilu.

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, որը միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք 3-րդ կազմակերպությունում ընդունվել աշխատանքի և աշխատել, բայց 2-ում մնալ արձակուրդում:

May 17 2012

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ.

Հարգելի գործընկերներ,

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս:

Կանխավ շնորհակալ եմ:

May 10 2012

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Արաքս.

ՍՊԸ-ում կա 2 գրանցված աշխատող` տնօրեն և պահակ, տնօրենի արձակուրդի մեկնումը ինչպե՞ս է կատարվում: Գիտեմ` հիմնադրի թույլտվությամբ: Նրա բացակայության ժամանակ ո՞վ է փոխարինում նրան` թեկուզ վճարումներ անելու համար: Ո՞վ է հաշվարկում արձակուրդայինը: Ինչպիսի՞ գործողություններ կարելի է անել նման դեպքերում:

May 08 2012

Աշխատակիցը գնում է արձակուրդ

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգենեք, իմ հարցը հրատապ է: Մեր կազմակերպության աշխատակիցը գնում է արձակուրդ և նա վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է մեծ գումարի օգնություն: Միջին հաշվելու համար ինչպե՞ս պետք է վարվեմ նրա օգնության գումարի հարցում, 1/12 պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքների համար:

May 06 2012

Քանի՞ օրվա ընթացքում պետք է մակագրվի դիմումը

Irina.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի և 20.04.12թ. դիմում եմ գրել աշխատանքի վերադառնալու համար: Խնդրում եմ ասեք` քանի՞ օրվա ընթացքում է պարտավոր գործատուն վավերացնել իմ դիմումը և աշխատանքի անցնելու հրաման տալ: Նախապես շնորհակալություն:

May 03 2012

Աշխատողը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից

Lilu.

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, որը միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք մեկում վերադառնալ աշխատանքի, իսկ մյուսում` ոչ:

May 03 2012

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Anna Baghdasaryan.

Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, և ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս է կարգավորվում պայմանագրային աշխատողներին տրվող երեխայի խնամքի արձակուրդը: Ըստ ՀՀ “Աշխատանքային օրենսգրքի” կ՞ա այնպիսի մի կետ, ըստ որի հղի կնոջ հետ մինչև պայմանագրի ավարտը կարելի է պայմանագիրը չեղյալ համարել: Ե՞րբ պետք է հղիության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնել հաշվապահություն: Արդյոք կ՞ա սահմանված ժամկետ:

May 03 2012

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Արևիկ.

Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
ենթադրենք աշխատողը վերցնում է իր ամենամյա արձակուրդը (10 աշխ. օր) 02.04.2012-14.04.2012, սակայն այդ ընթացքում պառկում է հիվանդանոց և 03.04.2012-19.04.2012 վերցնում է բյուլետեն: Այս դեպքում արձակուրդը երկարում է, այնպես չէ՞ և եթե այո, կխնդրեի ասեիք` այս դեպքում մինչև ե՞րբ է երկարում: Կանխավ շնորհակալ եմ:

Older posts «

» Newer posts