Tag Archive: արտոնագրային վճար

Jun 12 2015

Ա/Ձ – ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր

Հովիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ – ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով, և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս` հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ -ի արտոնագրային վճարով:

May 26 2015

Հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում

Արման.

Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ “դրսից” գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ “դրսից” գնորդների համար` շրջանառության հարկ:

Apr 29 2015

ԱՁ ցանկանում է վարսավիրանոց բացել

Tatev.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համար է, այսինքն եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45.000
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ

Apr 16 2015

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Դավիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Եթե կազմակերպությունը զբաղվում է նաև արտոնագրային վճարով հարկվող գործունեությամբ, արդյո՞ք շահութահարկի հաշվարկի լրացման ձևի 39 կետի 3-րդ ենթակետում պետք է լրացվի շահութահարկին բաժին ընկնող մասը այն դեպքում, երբ արտոնագրային վճարով գործունեությունը շարունակական է:

Apr 10 2015

Արդյո՞ք պետք է ներկայացնել շահութահարկի հաշվարկ

239

Angela.

2014թ. կազմակերպությունը հանդիսացել է շրջանառության հարկ վճարող: 3 ամիս ունեցել է նաև արտոնագրային գործունեություն: 2014թ.-ի համար Շահութահարկի հաշվարկ պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:

Apr 10 2015

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ավտոտեխսպասարկման կենտրոնը

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Feb 10 2015

Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 16 2015

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել

Հարություն.

Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում “գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով”, այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Dec 01 2014

Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
1. Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է
2. Արտոնագրով հանրային սնունդը, եթե տարածքը 28 քմ է, ինչպե՞ս է հաշվարկվում` օրենքում մինչև 50 քմ համար է գրված, իսկ փոքր տարածքի համար տարբերություն կա՞, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Oct 28 2014

Բացառապես արտոնագրային վճար վճարող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
բացառապես արտոնագրային վճար վճարող հանդիսացող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ, և եթե այո, ապա այդ դեպքում ո՞նց է լրացնելու այդ հաշվարկը, որ լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկ չառաջանա: Չէ՞ որ արտոնագրային վճարը փոխարինում է շահութահարկին:

Oct 14 2014

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:

Sep 26 2014

Արագ սննդի կետում մսի վաճառքի կազմակերպում

Արմեն.

Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:

Aug 21 2014

Ներկայացված ելակետային տվյալները նվազել են

Angela.

Կազմակերպությունը, որը արտոնագրային վճար վճարող է 01.08.2014թ.-ից, ելակետային տվյալ է ներկայացրել 3 աշխատատեղ: Սեպտեմբերին ելակետային տվյալը իրավունք ունի նվազեցնելու 3-ից 2 աշխատատեղ: Արտոնագրային վճարի մասին ՀՀ օրենքի 8 հավելված 8 կետով ասվում է. “Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել”: Այսինքն, արդեն ներկայացված տվյալներին է վերաբերում այս կետը, թե՞ ընդհանրապես սկզբի ներկայացված տվյալը նվազեցման ենթակա չէ:
Նախապես շնորհակալություն:

Aug 06 2014

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

229

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:

May 27 2014

Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

219

Աննա.

Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:

May 21 2014

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ

ANNA.

Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսեկան 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:

May 08 2014

ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում

Gor.

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը: Այսինքն, եթե ԱՁ-եմ և արագ սննդի կետում վարձու աշխատող եմ պահում, ուրեմն չեմ համարվում արտոնագրային վճար վճարող: Ուրեմն ի՞նչ հարկ պետք է վճարեմ այդ դեպքում: Նախապես շնորհակալություն:

Apr 21 2014

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դուրս գրել հարկային հաշիվ

Գևորգ.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և արտոնագրային վճարով, ապա մենք կարո՞ղ ենք հարկային հաշիվ կազմել, թե՞ ոչ:

Apr 16 2014

Վարսավիրական ծառայությունների մատուցում

208

Սևակ.

Բարև ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և մատուցել վարսավիրական ծառայություններ, կցանկանայի կոնկրետ իմանալ` ինչքա՞ն արտոնագրային վճար պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ ախատող, բացի արտոնագրային վճարից ուրիշ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ի՞նչ չափով, վարսահարդարի հետ աշխատանքային պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Apr 16 2014

Արդյո՞ք ընկերությունը պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել.
1. արդյո՞ք շրջանառության հարկ վճարող ՍՊ ընկերությունը պետք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն, թե՞ վերջինիս եռամսյակի թիվը արտացոլվում է շրջանառության հարկի հաշվետվության մեջ
2. միայն արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը արդյո՞ք պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ
Կանխավ շնորհակալություն:

Older posts «