Tag Archive: արտոնություն

Oct 17 2017

Կազմակերպությունը ստացել է նվիրատվություն

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:

Մեր կազմակերպությունը (ՍՊԸ) մրցույթում հաղթելու արդյունքում ստացել է մրցանակ 2 235 000 ՀՀ դրամի չափով: Մրցույթը կազմակերպած հիմնադրամի և մեր ՍՊԸ-ի միջև կնքվել է նվիրաբերության պայմանագիր:

Խնդրում եմ ասել` ինչպե՞ս է հարկվելու տվյալ նվիրաբերությունը:

Նշեմ, որ ՍՊԸ-ն հարկվում է ԱԱՀ-ով և օգտվում է ՏՏ ոլորտին տրվող հարկային արտոնություններից:

Oct 17 2017

Զբոսաշրջային կազմակերպությունների արտոնությունները ՀՀ-ում

Ռոզա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:

Sep 21 2017

Եկամտային հարկի պարտավորություն ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

Բարև ձեզ, հարցս ուղղում եմ հաշվապահներին: Ուրեմն այսպիսի իրավիճակ է: Հայր ու որդի Ա/Ձ են բացել ապրիլից ու գրանցվել են որպես ընտանեկան բիզնես և հարկերից ազատվել են: Սկսած գործունեությունից եկամուտ որպես այդպիսին չեն ստացել, ու ստացվածն էլ ուղղվում է բիզնեսի զարգացմանը, եկամտային հարկն էլ վճարվել է միայն էն մարդու համար, ում անունով որ բացվել է Ա/Ձ: Հիմա ուզում եմ իմանամ` 2-ի համար պե՞տք է վճարվեր եկամտային հարկը, թե՞ նորմալ է, որ մենակ Ա/Ձ հանդիսացող մարդու անունով է վճարվել: Կանխավ շնորհակալություն:

Sep 21 2017

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

araycho.

Բարև ձեզ, ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը:

Sep 21 2017

Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար

Արամ.

Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:

Jul 26 2017

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան.

Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:

Jul 19 2017

Ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը

Albert.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ` ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի, արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարվկում։ Ի՞նչ մտքեր կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։

Apr 27 2017

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ

Նարինե.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Apr 13 2017

Նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի

Ալբերտ.

Խնդրում եմ պատասխանել` ՀՎՀՀ 45111089, Հայկ Հովակիմյան (գյուղական վայր) նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի:

Feb 09 2017

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:

Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:

Dec 05 2016

Արդյո՞ք գոյություն ունեն արտոնություններ

Lucie.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` եթե Ա/Ձ-ն գրանցվում է հաշմանդամություն ունեցող մեկի կողմից, արդյո՞ք որևէ արտոնություն կա հարկեր վճարելուց:

Nov 01 2016

Արվեստի գործերի վաճառքի հարկումը

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցով: Ես շուտով սկսելու եմ զբաղվել արվեստի գործերի վաճառքով, ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, քանի որ կնքելու եմ պայմանագրեր կազմակերպությունների հետ և ամեն ինչ օրինական կարգով եմ ցանկանում կատարել: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս կարելի է ԱՁ գրանցել, որպեսզի հարկերը հնարավորինս քիչ լինեն, քանի որ արվեստի ոլորտում եմ: Կա՞ն որոշ արտոնություններ: Իսկ եթե ոչ, ի՞նչ կարգով կարելի է գրանցվել, որպեսզի հստակ եկամտային հարկ վճարեմ: Շնորհակալություն:

Sep 26 2016

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):

ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Jul 28 2016

Գյուղատնտեսական մթերքի վաճառք

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք պարզել, թե որտեղից կարող եմ իմանալ` գյուղմթերքի վաճառքը ազատված է հարկերից, թե ոչ:

May 05 2016

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David.

Բարև ձեզ,
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք.
1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք
4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար

Apr 09 2016

Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար

Աննա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել.
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Mar 26 2016

Կազմակերպությունը աշխատում է արտոնյալ պայմաններով

Margarita.M.

Բարեվ ձեզ, խնդրում եմ ասեք` եթե ՍՊԸ-ն աշխատում է պետության կողմից տրված հավաստագրով, այսինքն շահութահարկի 0 տոկոս և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափերով (տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ), ուրիշ որևէ հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Feb 01 2015

Արդյո՞ք ԱՁ կարող է չհաշվարկել եկամտային հարկը

Լիանա.

Եթե ԱՁ հիվանդության կարգ ունի, նա կարո՞ղ է եկամտային հարկի 5 000 դրամը չհաշվարկել և չփոխանցել բյուջե:

Dec 01 2014

Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև.

Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:

Feb 19 2014

Աշխատաժամանակի արտոնություններ

Գոռ.

Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ` կա՞ ինչ որ օրենք կամ որոշում` մինչև 1 տարեկան երեխայի խնամքի համար աշխատանքից 1 ժամ շուտ գնալու տարբերակ:

Dec 14 2013

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:

Aug 26 2013

Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար

Նարինե.

Բարև բոլորին:

ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:

Aug 14 2013

Արդյո՞ք աշխատակիցը ունի արտոնություններ

Անուշ.

Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի:

Jun 10 2013

Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

May 21 2013

Արտոնություններ նորաբաց ատամնաբուժարանի համար

Նաիրա.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կան հարկային արտոնություններ նորաբաց ատամնաբուժարանի համար:

Apr 26 2013

Ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ

Վարդան.

Հարգելի մասնագետներ, ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ (երկրորդ և հաջորդ գործարքից` տարվա ընթացքում, 2011թ.): Ինձ հետաքրքրում է` կա՞ որևէ արտոնություն ֆիզանձի վերաբերյալ ԱԱՀ հետ կապված, կարո՞ղ ենք այդ անձին օգնել որևէ կերպ: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 24 2013

Արդյո՞ք կա արտոնություն գույքահարկի մասով

Աննաя

Հրշեջ ծառայության պետը (նախկինում զինվորական) արդյո՞ք ազատվում է գույքահարկից:

Oct 01 2012

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:

Oct 01 2012

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար

Համազասպ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

Jun 12 2012

ՀԿ ցանկանում է հիմնադրել ՍՊԸ

Koya-cheya.

Հասարակական կազմակերպությունը ծախսերը հոգալու համար ցանկանում է բացել ՍՊԸ և գրանցել իր անունով: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկատեսակով կհարկվի այս դեպքում նորաբաց ՍՊԸ-ն և ի՞նչ չափով կազատվի հարկերից:

Apr 13 2012

ՓՄՁ հարկման վերաբերյալ

Նանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

Mar 11 2012

Բարեգործությամբ զբաղվող ընկերություն

Աննա.

Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում` արդյո՞ք այն ընկերություններին, որոնք զբաղվում են բարեգործությամբ, տրվում են ինչ-որ հարկային արտոնություններ:

Nov 12 2011

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանայի` ինչպիսի հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար բացի շահութահարկի կանխավճարը չվճարելուց:

Շնորհակալություն:

May 03 2011

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը ատամնաբուժական կլինիկայում

Հակոբ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:

Jan 30 2011

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական.

Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով: