աշխատանք
հաշվապահական ծրագիր

Tag Archive: բարեգործական

Nov 24 2014

Հասարակական կազմակերպությունը բարեգործական համերգ է կազմակերպում

Armine.

Շտապ օգնության կարիք ունեմ, կարո՞ղ է որևէ մեկը հուշել, երբ որ Հասարակական կազմակերպությունը բարեգործական համերգ է կազմակերպում և տոմսերի իրացումը իր վրա է (համերգասրահը չեկ չի տալիս, միայն պայմանագիր է կնքվում դահլիճի վարձակալության մասին), ապա դա ինչպե՞ս է ձևակերպվում, որպեսզի հարկային դաշտում խնդիրներ չառաջանան: Շնորհակալ եմ:

Mar 14 2014

Արդյո՞ք հիմնադրամը ունի շահութահարկի պարտավորություն

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 10 2013

Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Nov 27 2012

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Oct 03 2012

Կազմակերպությունը բարեգործություն է կատարել

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բարեգործություն է կատարել 100 000 դրամ: Այդ գումարից ի՞նչ պահումներեն կատարվում: Շնորհակալություն:

Jun 11 2012

Կազմակերպությունը ցանկանում է նվիրատվություն կատարել

Koya-cheya.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը ցանկանում է հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել որպես նվիրատվություն կամ բարեգործություն, ապա այդ գումարի չափով արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա որքա՞ն:

Jun 03 2012

Հասարակական բարեգործական կազմակերպություն

Gohar.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է վարվում հասարակական բարեգործական կազմակերպության հաշվապահությունը: Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Mar 11 2012

Բարեգործությամբ զբաղվող ընկերություն

Աննա.

Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում` արդյո՞ք այն ընկերություններին, որոնք զբաղվում են բարեգործությամբ, տրվում են ինչ-որ հարկային արտոնություններ:

Sep 16 2011

ՍՊԸ կատարել է բարեգործություն

Anonymous.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես մի հարց ունեմ, խնդրում ինձ օգնել: Եթե ՍՊԸ կատարել է բարեգործություն, այդ դեպքում նա պետությանը հարկերը քի՞չ է վճարում:

Mar 28 2011

Նորաբաց կազմակերպություն

Բաղդասար.

Ցանկանում եմ բարեգործական հիմնադրամ բացել, պետ. ռեգիստրում գրանցվելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:

Mar 20 2010

Եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է

Սոնա.

Բարև բոլորին,
հարցս հետևյալն է. եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է, սակայն պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի ԱԱՀ-ից օրենքով ազատված կազմակերպությանը(բարեգործական կազմակերպություններ, զարգացման ծրագրեր և այլն) ինչ տեղեկանք պետք է պահանջի այդ կազմակերպությունից, որի հիման վրա նա կարող է հաշիվը տալ առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ նաև ասել որ օրենքի համաձայն:

Feb 26 2010

Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված

Հասվիրա Մինասարյան.

Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Կարդալ ավելին … »