Tag: բացատրագիր
Բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար
Արման․
Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։
Նկատողություն տալու հերթական քայլերը
Անի.
Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով գրավոր նկատողություն տալու քայլերի հերթականությունը, բացատրություն աշխատողի կողմից – արձանագրություն նոր հրաման, թե՞ այլ բաներ էլ կան: Շնորհակալ եմ:
Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:
