Tag Archive: բեռնափոխադրում

Aug 07 2017

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Արդյո՞ք հաստատագրված վճարը դուրս է գալու 2018թ-ից, և այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրման գործունեությունը: Շնորհակալություն:

Jun 23 2017

Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու

Աղունիկ.

Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու: Հաստատագրված վճարո՞վ, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Jun 23 2017

Ոչ ռեզիդենտի մատուցած ծառայություն

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք:
Եթե ՀՀ կազմակերպությանը ՌԴ ԱՁ-ն մատուցել է բեռնափոխադրման ծառայություն, ապա ի՞նչ հարկ է առաջանում այդ դեպքում` ոչ ռեզիդենտի եկամտային հարկ, թե՞ ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Apr 07 2017

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

astxik.

Հարգելի հաշվապահներ,
Երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է, խնդրում եմ պատասխանեք.
Հարց 1. ինչու՞ է գրվում “ընթացքի մեջ”, այլ ոչ թե “ավարտված”

Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ, մինչև սահման, և սահմանից պահեստ:

Հարց 2. ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի: Շնորհակալություն:

Feb 27 2017

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna.

Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:

Nov 16 2016

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:

1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:

2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ

3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Nov 08 2016

Արդյո՞ք դուրս է գրվում տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:

Oct 12 2016

Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը

261

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:

Apr 25 2016

Բեռնափոխադրող ընկերություն (էքսպեդիտոր)

256

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատի միջազգային բեռնափոխադրում կատարող ընկերությունը (էքսպեդիտոր), եթե այն հանդիսանում է միջնորդ պատվիրատուի և բեռնափոխադրողի միջև:

Mar 30 2016

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212

Ռոբերտ.

Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:

Feb 18 2016

Ինչպե՞ս է դուրս գրվելու հաշիվ-ապրանքագիրը

Արմինե.

Ասացեք խնդրեմ, կազմակերպությունը իրականացնում է միջպետական բեռնափոխադրումներ և աշխատում է հաստատագրված վճարով: Մինչև հիմա մենք գրել ենք մատուցված ծառայության դիմաց հաշիվ-ապրանքագիր, հիմա ինչպե՞ս ենք անելու, նորի՞ց հաշիվ ապրանքագիր ենք գրելու, թե՞ էլեկրտոնային ենք դուրս գրելու հաշիվը:

Feb 03 2016

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

207

Արթուր.

Բարև ձեզ:

Ինձ անհրաժեշտ է հաշվապահական և հարկային տեղեկատվություն և խորհրդատվություն, թե միջազգային և միջշրջանային բեռնափոխադրում իրականացնելու համար ԱԱՀ-ով աշխատող ընկերություն է պետք բացել, թե՞ հաստատագրված վճարով, եթե.

1. Բեռնատար մեքենան սեփական է,
2. Բացվող ընկերությունը հանդիսանալու է միջնորդ բեռի տիրոջ և բեռնափոխադրում իրականացնողի միջև

Եթե հնարավոր է հանդիպել և ստանալ մանրամասն անհրաժեշտ և բավարար հաշվապահական և հարկային խորհրդատվությունը անմիջական բանավոր հարց ու պատասխանի միջոցով, ապա կոնտակտ թողեք, ես կկապվեմ Ձեզ հետ:

Շնորհակալություն:

Feb 03 2016

Բեռնատար մեքենայի երթուղային թերթիկ

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ինձ ուղարկել բեռնատար մեքենայի երթուղային թերթիկի ձև abrahamyangreta շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

Feb 02 2016

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Mariam Harutyunyan.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրեն, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ: Կանխավ շնորհակալություն:

Jul 30 2015

Բեռնատար մեքենայի երթուղային թերթիկ

Շուշան.

Խնդրում եմ ուղարկել բեռնատար մեքենայի երթուղային թերթ: Նախապես շնորհակալություն:

Jun 12 2015

Փոխադրումը իրականացնելու համար կազմակերպությունը օգտվել է ոչ ռեզիդենտի ծառայություններից

201

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Կազմակերպությունը կատարել է ներմուծում: Փոխադրումը իրականացնելու համար օգտվել է ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունից, որը չունի ՀՀ-ում ստորաբաժանում: Արդյո՞ք պետք է պահվի 5 տոկոս շահութահարկ ոչ ռեզիդենտից` համաձայն “Շահութահարկի մասին” օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի:

Mar 06 2015

Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է

Հռիփսիմե.

Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ:

Նախապես շնորհակալ եմ:

Sep 30 2014

Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով

Կարեն.

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց.

A կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդային գործունեությամբ` հանդիսանում է միջնորդ բեռը տեղափոխողի (բեռի տիրոջ, B) և բեռնափոխադրումներ իրականացնող (C) կազմակերպության միջև: A կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր B-ին, ստանում է հաշիվ-ապրանքագիր C-ից, տարբերությունը A-ի եկամուտն է: Շրջանառության հարկով հարկվելու դեպքում A-ի համար ո՞ր գումարը կհամարվի հարկվող եկամուտ` B-ին տրված հաշվի մեջ նշված ամբողջ գումարը, թե այդ գումարի և C-ից ստացված հաշվի մեջ նշված գումարի տարբերությունը:

Nov 04 2013

Ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով

Hasmik.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում ենք ասել` միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվելու` 3.5%, թե՞ 5%:

Apr 10 2013

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն

Արմեն.

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:

Apr 03 2013

Կազմակերպությունը զբաղվելու է բեռնափոխադրումներով

Ռուբեն.

Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին.

1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում – Երևան ներառյալ ԱԱՀ
2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ
3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ
4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության:

Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Mar 30 2013

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Hasmik.

Խնդրում եմ ինձ ասել` նորաբաց ՍՊԸ-ն զբաղվելու է արտաքին առևտրով և բեռնափոխադրումներով, ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Oct 24 2012

Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար

Աննա.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս բացել միջազգային բեռնափոխադրման ընկերություն: Շնորհակալություն:

Jun 20 2012

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման.

Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:

Feb 14 2012

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik.

Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:

Feb 11 2012

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:

Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Jan 30 2012

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք

Արշակ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։

Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։

Շնորհակալություն:

Jan 24 2012

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս

Artur.

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:

Jan 09 2012

Հաստատագրված վճարի հաշվարկ

Anna.

Բարև բոլորին: Խնդրում եմ ստուգեք, արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը դեպի Լոռու մարզ բեռնափոխադրումներ իրականացնող ԱՁ-ի համար` 2000*1,5տ*1,4=4200 դրամ: Նախապես շնորհակալություն:

Dec 27 2011

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

AKVA.

Հարգելի հաշվապահներ, նախօրոք շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ցանկանում եմ աշխատանքում և կյանքում միայն վերելքներ, առողջություն և սեր:

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ տալու ժամանակ ֆիզ. անձանցից երբ գնում ենք արել կամ պայմանագրով վարձել ենք նրանց միայն բեռնափոխադրում անելու համար, նրանց նույնպես նշում ենք եկամտահարկի տարեկան տեղեկանքում, թե՞ միայն հիմնական աշխատողներին: Կարո՞ղ եմ օգտվել Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից: Ինչքանով ես իմ կարդալուց հասկացա, չնայած յուրաքանչյուր աշխատողի վճարել եմ 380000 դրամ, որը գերազանցում է 250000դ, սակայն նրա հարկային գործակալ հանդիսանում եմ ես, կարծում եմ պետք չէ նրանց ներառել Հայտարարագրում:
Ձեր կարծիքը խնդրեմ: Եվ մի հարց էլ` արդեն կարո՞ղ ենք այդ տեղեկանքը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Dec 18 2011

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն

Կարեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:

Nov 14 2011

Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի.

Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի` ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով` 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը ակզմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձրակերպումների հարցում:

Oct 21 2011

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Anna.

Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Բեռնափոխադրող կազմակերպությունը ձեռք է բերել բեռնատար մեքենա և իրականացնելու է բեռնափոխադրում: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՏ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Կանխավ շնորհակալություն:

Aug 21 2011

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք. կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսեկան, եռամսյակային, տարեկան):
Կանխավ շնորհակալություն:

Aug 12 2011

Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

Jun 28 2011

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E.

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Jun 22 2011

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:

Feb 28 2011

Ելակետային տվյալների ներկայացման հետ կապված

Ռոբերտ.

Բարև Ձեզ: Ավտոտրանսպորտային ոլորտի ելակետային հանձնելով հարկային տեսչություն` ես կարո՞ղ եմ ելակետային տվյալներում նշել առանձին օրերով գործունեություն, այլ ոչ ամսով:
Օրինակ` մարտի 5 – ից մինչև 10 – ը:
Կանխավ շնորհակալություն:

Jan 25 2011

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Nov 24 2010

Ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայություն

Կամո.

Հարգելի կոլեգաներ, հետաքրքիր է, թե ինչպես կվարվեիք, եթե ոչ ռեզիդենտ փոխադրող ընկերությունը Ձեզ ներկայացրած ինվոյսում չի առանձնացրել Հայաստանի տառածքին բաժին ընկնող ծառայության գումարը, այսինքն մեկ տողով գրեր, օրինակ, Փոթի-Երևան- 2000 USD

Aug 24 2010

Բեռնափոխադրող ընկերություն

Նառա.

Բարև Ձեզ,
Արդեն 1 ամիս է բացվել մեր կազմակերպությունը(ՍՊԸ), զբաղվում է բեռնափոխադրումներով (Հայաստան-ԱՊՀ երկրներ և հակառակը), ունի սեփական ավտոմեքենաներ, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված, ունի դրամարկղի գիրք, հիմնականում աշխատում ենք փոխանցումով: Խնդրում եմ, եթե կարելի է, ուղղություն տվեք, ինչպես կարելի է վարել հաշվապահությունը:
Նախապես շնորհակալություն!!!

Jul 07 2010

Բեռնափոխադրում

SONA.

Սիրելիներս.
Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե այստեղ ո՞վ է զբաղվում բեռնափոխադրման հաշվապհությունով:

May 13 2010

Կազմակերպությունը մատուցում է բեռնափոխադրումների ծառայություն

Sona.

Շատ հրատապ հարց ունեմ: Մեր կազմակերպությունը մատուցում է բեռնափոխադրումների ծառայություն, ուզում եմ խնդրեմ, ով է մոտիկից շփվել այս բնագավառի հետ, շատ կարևոր է ինձ համար, նրբությունները շատ են: Կանխավ շնորհակալություն: