Tag Archive: գերավճար

Oct 17 2017

“Հարկային պարտավորություններ” բաժին

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն:

Aug 11 2017

ԱԱՀ հետ ստանալու վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ, մեր ընկերությունը կուտակել է ավելի քան 70 միլիոն դրամի ԱԱՀ, այժմ ցանկանում ենք գումարի մի փոքր մասը հետ ստանալ, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ:

Oct 18 2016

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ
3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում:
4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է
Շնորհակալություն:

Aug 02 2016

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221

Arsine.

Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:

Կանխավ շնորհակալություն:

Jun 16 2016

Եկամտային հարկի պարտավորության մարում շրջանառության հարկի գերավճարի հաշվին

Գայանե.

Բարև:
Խնդրում եմ օգնել շրջանառության հարկի գերավճարը փոխանցել եկամտային հարկի պարտավորության մարման, եթե դա հնարավոր է:

Mar 09 2016

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ

Arsine.

ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:

Nov 17 2015

Որքա՞ն է կուտակված գերավճարների և հարկային վնասների մեծությունը

Aug 15 2015

Ծառայությունը ազատված է ԱԱՀ-ից

Լուսինե.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք ԱԱՀ-ի հետ կապված.

Մեր կազմակերպությունը կատարում է ներմուծում, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառք: Անցած ամիս մատուցել է ծառայություն, որը ազատված է ԱԱՀ-ից: Հիմա չգիտեմ, թե 16.2-ում ինչպես լրացնեմ: Հարկայինում առաջարկել են տեսակարար կշռով, բայց դա կտանի բոլոր գերավճարները:

Feb 15 2015

Կուտակային վճարի գերավճարի ետ վերադարձ

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք կուտակային վճարի գերավճարի ետ վերադարձի դիմումի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Dec 01 2014

Ինչպե՞ս է կատարվում ձևակերպումը

Սաթենիկ.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք` եթե շահութահարկի գծով պարտավորության հաշվանցման ադյունքում պարզվում է, որ բյուջե ավել է փոխանցվել, ապա ինչպե՞ս է ձևակերվում:

Jul 08 2014

Գերավճարի նշում հաշվետվության մեջ

Տաթև.

Բարև ձեզ: Ես ԱԱՀ վճարող եմ, 1 եռամսյակի հաշվետվության մեջ ունեցա գերավճար 500 000, 2 եռամսյակում հաշվետվության մեջ վճարվող գումար կազմեց 900 000 դրամ: 2 եռամսյակի հաշվետվության մեջ պե՞տք է նշվի 500 000 գերավճարը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վանդակում: Կանխավ շնորհակալություն:

Feb 01 2014

Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ:

Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:

Jan 29 2013

Եկամտահարկի և սոց. վճարների գերավճարներ

Ալիկ.

Ի՞նչ են լինելու եկամտահարկի և սոցապ վճարների գերավճարները եկամտային հարկով հարկվելուն անցնելու ժամանակ:

Dec 14 2012

Արտոնագրային վճարի գումարը ավել է փոխանցվել

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արտոնագրային վճարի գումարը սխալ է հաշվարկվել և ավել է փոխանցվել: Արդյո՞ք հնարավոր է կատարել հաշվանցում կամ վերադարձնել ավել փոխանցված գումարը:

Dec 12 2012

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:

1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում

Շնորհակալություն:

Jun 23 2012

Գերավճարի հաշվանցում

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցում` եթե կազմակերպությունը ունի գերավճար մի հարկատեսակի գծով, կարո՞ղ է դա օգտագործել մեկ այլ հարկային պարատավորությունը մարելու համար:

Apr 18 2012

Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:

Mar 23 2012

Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

N.

Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:

Nov 08 2011

Գերավճար ունենալու դեպքում

Ռոբերտ.

Կարելի՞ է գերավճարի գումարը փոխանցել պետական տուրքին կամ տուգանքին:

May 30 2011

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն.

Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։

Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։

Շնորհակալություն:

Apr 04 2011

Սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ

Շուշանիկ.

Բարև ձեզ:
Մի հարց ունեմ` կապված սոց. վճարների հետ. եթե անցած տարի վճարել եմ ավելին, քան անհրաժեշտ էր, և ունեմ ավելցուկ, այդ ավելցուկը հանվելու՞ է այս տարվա անհրաժեշտ մուծումից, թե՞ հաշվի չի առնվելու:

Mar 18 2011

ԱԱՀ գերավճարի վերաբերյալ

Արփինե.

Կարո՞ղ եք պատասխանել մեկ հարցի: Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում ԱԱՀ-ի գերավճարը երևու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Mar 16 2011

Գերավճար շահութահարկի մասով

Anna.

Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010-ի հոկտեմբերից, այդ իսկ պատճառով ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսեկան կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:

Jan 21 2011

Սոցիալական ապահովության գերավճարների մասին

Աիդա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կազմակերպությունը սոցվ. ճարների գծով 01.12.2010թ.-ի դրությամբ ունեցել է որոշակի գերավճար: Արդյո՞ք դա կհաշվանցվի հաջորդ ամսվա հաշվարկին: Նաև մի հարց` սոց. վճարների ուշացման դեպքում ի՞նչ տուգանք կարող է լինել:
Նախապես շնորհակալություն: